Կոնտենտ մարքեթինգ. ինչի՞ց սկսել

Ամեն անգամ, երբ փնտրում ենք նոր աշխատակից, կամ արտահաստիքային (freelance) աշխատող, ով պետք է զբաղվի կոնտենտ ստեղծելով և տեքստեր գրելով (copywriting), մենք հանդիպում ենք միևնույն խնդրին. թյուրըմբռնում: Նույնիսկ երկու կողմերի բարձր պրոֆեսիոնալիզմի, գրագետ աշխատանքի դեպքում, այնուամենայնիվ, խնդիր է առաջանում առաջադրանքը դիմացինին ճիշտ բացատրելու մեջ: Միշտ չէ, որ հաջողվում է պահանջվող աշխատանքը և հանձնարարությունը այնպես բացատրել, որ դիմացինդ ամբողջությամբ մտնի դրա մեջ և հասկանա էությունը:

Հիմնականում խնդիրը գալիս է նրանից, որ ղեկավարը չունի հստակ համակարգ և պատկերացում, թե ինչ է պետք իրեն: Մյուս կողմից՝ կոնտենտ ստեղծողն էլ չունի բավական գիտելիքներ առարկայի մասին, որպեսզի ստեղծի որակյալ կոնտենտ:

Փորձել ենք առանձնացնել մի քանի կարևոր հարցեր՝ հիմնականում գրողների համար, որոնք սակայն օգտակար կլինեն կոնտենտի ստեղծման գործընթացի բոլոր մասնակիցներին:

Ի՞նչ ոճով պետք է գրված լինի աշխատանքը.

Կարևոր է հասկանալ, թե Ձեզ ի՞նչ ոճի կոնտենտ է հարկավոր՝ պաշտոնական, հումորային, խոսակցական և այլն: Սա կարևոր է՝ սեփական իմիջը ստեղծելու և պահելու համար: Երբեմն արժի նաև հետևել ձեր ճյուղի այլ ներկայացուցիչների փորձին՝ այդ թվում նաև միջազգային:

Ո՞վ է Ձեր թիրախային լսարանը.

Կոնտենտ գրելիս թերևս ամենակարևոր փուլը լսարանի մասին ինֆորմացիայի հավաքագրումն է: Դուք պետք է հստակ պատկերացում ունենաք, թե ով է Ձեր պոտենցիալ հաճախորդը: Ո՞վ է կարդալու Ձեր գրած կոնտենտը: Ի՞նչ սեռի է, ի՞նչ տարիքի է, ինչո՞վ է հետաքրքրված: Շատ կարևոր է հասկանալ՝ որտե՞ղ է ձեր «ամենալավ» լսարանը՝ Facebook-ում, Twitter-ում, Instagram-ում, ինչու ոչ՝ odnoklassniki-ում, կամ միգուցե հեռուստացույցի դիմաց:

Ինչպիսի՞ն է պահանջվող կոնտենտը.

Կարևոր է հասկանալ, թե ինչպիսի՞ կոնտենտ է նախընտրում Ձեր լսարանը: Գոյություն ունեն կոնտենտի բազմաթիվ տեսակներ՝ ինֆոգրաֆիկաներ, փոքրիկ հոդվածներ, գրքեր, աուդիոգրքեր, տեսանյութեր … տեսակները շատ բազմազան են, և դրանցից յուրաքանչյուրը պահանջում է յուրովի մոտեցում և հատուկ հմտություններ:

Հրապարակումը արդյո՞ք համընկնում է Ձեր կոնտենտ ռազմավարության հետ. 

Ցանկալի է ունենալ հստակ ռազմավարություն, թե ինչպիսին է լինելու, ում է ուղղված լինելու և ինչ խնդիրներ է լուծելու Ձեր կոնտենտ մարքեթինգային արշավը:

Արդյո՞ք Ձեր կոնտենտը օպտիմալ է SEO-ի տեսանկյունից.

Այժմ, ցանկացած տիպի կոնտենտ ստեղծելիս, չափազանց կարևոր է հետևել SEO-ին (Search engine optimization), այլապես այն կանհետանա ինտերնետի հորձանուտում և կմոռացվի: Մինչև գրելը հարցրեք Ձեզ, թե ո՞րոնք են տվյալ թեմայի բանալի բառերը (key words), օգտագործեք դրանք կոնտենտը ստեղծելիս:

Ի՞նչ ծավալ պետք է ունենա կոնտենտը.

Փորձեք հասկանալ, թե ինչ ծավալի ինֆորմացիա է փնտրում Ձեր լսարանը: Դա ճշտելու լավագույն ձևը նրանց հարցնելն է: Կոնտենտը չպետք է ձանձրացնի լսարանին բայց նաև չպետք է ամբողջությամբ «սոված» պահի նրանց:

Ինչքա՞ն կտևի տվյալ պրոյեկտը.

Աշխատանքը սկսելուց առաջ պետք է նախապես պլանավորել, թե ինչքան ժամանակ ենք նախատեսում հատկացնել տվյալ պրոյեկտին: Վերջնաժամկետի սահմանումը (deadline) նաև լրացուցիչ մոտիվացիա կստեղծի գրողի համար: Իսկ աշխատանքի ավարտից հետո կօգնի գնահատել սեփական արդյունավետությունը:

Ո՞վ պետք է ստուգի և գնահատի կատարված աշխատանքը.

Որոշ ընկերություններում անգամ մեկ խմբագիր չկա, ով գրողի աշխատանքը կստուգի, իսկ որոշներում մի ամբողջ թիմ ա դրա վրա աշխատում: Ուստի պետք է հասկանալ, թե հենց Ձեզ ինչ է պետք և սպասելիքները կառուցել համաձայն դրա:

 

Արդյունավե՞տ էր արդյոք այս հոդվածը Ձեզ համար, ի՞նչ առաջարկներ կամ դիտողություններ ունեք. տպավորություններով  կարող եք կիսվել հոդվածի մեկնաբանություններում, կամ մեր ՖԲ էջում` ArmContent:

 

12 կարծիք «Կոնտենտ մարքեթինգ. ինչի՞ց սկսել»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Կոնտենտ-օրացույց. պլանավորման կախարդական գործիքը | armcontent

  2. Ծանուցում՝ Բլոգում իդեալական հոդվածի կառուցվածքը ԵՎ բաղադրիչները (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ) | armcontent

  3. Ծանուցում՝ Բլոգում իդեալական հոդվածի կառուցվածքը և բաղադրիչները (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ) | armcontent

  4. Ծանուցում՝ Բլոգում հոդվածի իդեալական կառուցվածքը և բաղադրիչները (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ) | ArmContent

  5. Ծանուցում՝ Digital Marketing Services Բլոգում գրառման իդեալական կառուցվածքը (Ինֆոգրաֆիկա)

  6. Ծանուցում՝ Կոնտենտ մարքեթինգի 10 բլոգ, որոնք կօգնեն մնալ թեմայի մեջ | ArmContent

  7. Ծանուցում՝ Կոնտենտ մարքեթինգի 10 բլոգ, որոնք կօգնեն մնալ թեմայի մեջ | ArmContent

  8. Ծանուցում՝ 19 հարց, որոնք կօգնեն կառուցել պոտենցիալ հաճախորդի կերպարը | ArmContent

  9. Ծանուցում՝ Ինչպես մշակել կոնտենտ-ռազմավարություն | ArmContent

  10. Ծանուցում՝ Ինչպես մշակել կոնտենտ-ռազմավարություն | ArmContent

  11. Ծանուցում՝ Ինչպես մշակել կոնտենտ ռազմավարություն | ArmContent

  12. Ծանուցում՝ Կոնտենտ օրացույց. պլանավորման կախարդական գործիքը | ArmContent

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s