Գովազդի արքան՝ Դեյվիդ Օգիլվին, պնդում էր, որ միջինում մարդիկ վերնագրերը կարդում են 5 անգամ ավելի հաճախ, քան դրանց հաջորդող տեքստերը: Այստեղից հետևություն՝ եթե Դուք վերնագրում չեք նշում Ձեր պրոդուկտի մասին, կամ չեք ստիպում մարդկանց՝ կարդալ տեքստը, ապա կորցնում եք Ձեր պոտենցիալ հաճախորդների 80%-ին:
Եթե Դուք բացել եք այս հոդվածը և կարդում եք, ապա հավանաբար համաձայն եք Օգիլվիի հետ: Այսպիսով, մեր խնդիրն է՝ գրել այնպիսի վերնագրեր, որոնք կմեծացնեն հաճախելիությունը և կնպաստեն վաճառքների աճին:
1. Խոստում. արդյո՞ք խոստանում եք, որ հաճախորդը օգուտ կստանա՝ կարդալով Ձեր հոդվածը
Սա թերևս ամենապարզ և ակնհայտ մեթոդն է: Շահույթ ստանալու հնարավորությունը գրավում է մարդկանց, նրանք փորձում են բացահայտել, թե որն է վերնագրում խոստացված այդ գաղտնիքը, որից իրենք կարող են օգուտ քաղել:
Համեմատեք.
- «Ֆինանսական մենեջմենթ», Ի. Դիդենկո, Ն. Մորոզկո
- «Ավելի շատ գումար Ձեր բիզնեսից», Ա. Լևիտաս
Առաջին վերնագիրը ընդամենը նշում է թեման, իսկ երկրորդը խոստանում է, որ եթե կարդաք գիրքը, կկարողանաք ավելացնել Ձեր բիզնեսի եկամտաբերությունը
Այս մեթոդը լավ աշխատում է նաև «ինչպե՞ս»-ով սկսվող վերնագրերի դեպքում.
- «Ինչպե՞ս աշխատել մեծ գումար փոքր բիզնեսով», Ջեֆրի Ֆոքս;
- «Ինչպե՞ս գրել վերնագիր, որը կխոցի ընթերցողին», Ջո Վիտալե.
2. Թիրախավորում (targeting). Ու՞մ համար է նախատեսված Ձեր կոնտենտը
Վերնագրում նշելով, թե ում համար է նախատեսված հոդվածը, Դուք զտում եք լսարանը և կենտրոնանում եք թիրախային լսարանի վրա: Սա նաև օգնում է, որպեզի տվյալ կոնտենտով հետաքրքրվողները հեշտությամբ կողմնորոշվեն և ընտրեն հենց Ձեր առաջարկածը:
Որպես օրինակ՝ Ջեյ Կոնրադ Լևինսոնի հեղինակած ձեռնարկների վերնագրերը.
- «Պարտիզանական մարքեթինգը գրողների համար»
- «Պարտիզանական մարքեթինգը ֆինանսական խորհրդատուների համար»
- «Պարտիզանական մարքեթինգը ինտերնետում»
3. Ինտրիգ. շարժեք ընթերցողի հետաքրքրասիրությունը
Դրա համար հաճախ օգտագործվում են գեղարվեստական գրականությանը բնորոշ հնարքներ:
Օգտագործեք փոխաբերություններ, դարձվածքներ, ասույթներ … ցանկացած գեղարվեստական հնարք, որը ինտրիգ կստեղծի:
- «Լողալ շնաձկների հետ և չդառնալ նրանց ավարը», Հարվի Մաքքեյ
- «Մարքեթինգային նոր տեխնոլոգիաներ: Հավատարմության ոսկե բանալին» Թոմաս Օսենտոն
- «CRM՝ լույսի արագությամբ: Ինտերնետի միջոցով հաճախորդների ներգրավումն ու պահպանումը ժամանակակից դարաշրջանում», Պոլ Գրինբերգ
Երբեմն փոխաբերություններն այնքան դիպուկ են լինում, որ թվում է թե ստեղծված են հենց Ձեր կոնտենտի համար.
- «Մարքեթինգային պատերազմներ», Ջեք Թրաութ
- «Գովազդային ռումբ: Շուկան պայթեցնող քոփիրայթինգի բաղադրատոմսը», Յուլյա Ռիմաշևսկայա
- «Մասսայական ոչնչացման քոփիրայթինգ», Դենիս Կապլունով
4. Վերնագիրը պետք է մատնանշի հոդվածի արժեքավորությունը
Թվերը կարող են մեծացնել հոդվածի նկատմամբ վստահությունը.
- «Ինչպես մեծացնել գովազդի արձագանքը. 95 աշխատող հնարքներ», Ռոսկո Բարնս;
- «Բրենդի ստեղծման 22 կանոնները», Լաուրա Ռայս և Էլ Ռայս
- «Չոր մարքեթինգ: Բիզնեսի 40 գործիք, որոնք Հայաստանում աշխատում են», Վահրամ Միրաքյան
Նշված բոլոր դեպքերում թվերը օգնում են վերնագիրը դարձնել էլ ավելի համոզիչ և վստահելի:
5. Գրեք լակոնիկ վերնագրեր
«Համառոտությունը տաղանդի քույրն է», — ասում է Չեխովը: Կարելի է վերնագրում երկար-բարակ նկարագրել հոդվածի էությունը, կամ կարելի է կարճ-կոնկրետ խփել թիրախին.
- «Լոգոտիպ» («Logolounge»), Բիլլ Գարդներ;
- «Սիմվոլ», Անգուս Հայլենդ;
- «Գովազդ», Ֆրենկ Ջեֆկինս
Կարճ վերնագիրը միշտ ավելի գրավիչ է: Ինչքան բառերը քիչ լինեն, այնքան դրանց վրա ավելի շատ ուշադրություն կկենտրոնանա: Սակայն կարճ վերնագիրը նույնպես պետք է հնարավորինս ճիշտ բնութագրի հոդվածի էությունը:
6: Երկխոսություն. ընթերցողի հետ զրույցի բռնվեք դեռ վերնագրում
Ընթերցողի հետ անհրաժեշտ է զրուցել նույն լեզվով: Գրեք հնարավորինս պարզ և մատչելի.
- «Ավելի շատ գումար Ձեր բիզնեսից», Ա. Լևիտաս
- «Ինչպե՞ս դառնալ բիզնեսմեն», Օլեգ Տինկով
- «Երբե՛ք մի հանձնվիր», Ջոն Էյկեն
7. Օգտագործեք թրենդային բառեր
Պետք չէ մոռանալ SEO-ի (Search engine optimization) մասին: Ինչքան էլ Ձեր վերնագրերը մոտիվացնող և հետաքրքիր լինեն սոցցանցերում, չպետք է մոռանալ, որ ընթերցողների մի զգալի հատված Ձեր կոնտենտին հասնում է որոնողական համակարգերի միջոցով: Դրանք այն հաճախորդներն են, ովքեր փնտրում ենք կոնկրետ խնդիրների լուծումներ (սրա մասին արդեն խոսել ենք)
Փորձեք օգտագործել ճիշտ բանալի բառեր (key words) վերնագրում: Դա Ձեր հոդվածը ավելի օպտիմալ կդարձնի SEO-ի տեսանկյունից:
8. Համատեղեք վերոնշյալ հնարքները: Մի սահմանափակվեք միայն մեկով
Ինչպես հավանաբար նկատեցիք, հեղինակներից շատերը իրենց վերնագրերում օգտագործում են լսարանը գրավելու միաժամանակ մի քանի մեթոդներ: Եթե բերված օրինակները բավական չէին, ահա ևս մեկը. «Մենեջերի 45 դաջվածքները. ռուսաստանցի ղեկավարի կանոնները», Մաքսիմ Բատիրև:
Նշված օրինակում կիրառված են վերոնշյալ գրեթե բոլոր մեթոդները:
Եթե ունեք հարցեր, առաջարկներ կամ նկատողություններ, կարող եք թողնել Ձեր մեկնաբանությունները այս հոդվածի տակ, կամ մեր Ֆեյսբուքյան էջում:
Ծանուցում՝ Facebook-ը «կխեղդի» խափուսիկ քլիքաբեր վերնագրերով հրապարակումները | armcontent
Ծանուցում՝ Facebook-ը «կխեղդի» խափուսիկ, քլիքաբեր վերնագրերով հրապարակումները | armcontent
Ծանուցում՝ Ինչպե՞ս նախապատրաստել հոդված 10 րոպեում | armcontent
Ծանուցում՝ Բլոգում իդեալական հոդվածի կառուցվածքը ԵՎ բաղադրիչները (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ) | armcontent
Ծանուցում՝ Բլոգում իդեալական հոդվածի կառուցվածքը և բաղադրիչները (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ) | armcontent
Ծանուցում՝ Կայքերի 10 թերություններ, որոնք նյարդայնացնում են ընթերցողին | armcontent
Ծանուցում՝ Digital Marketing Services Կայքերի 10 թերություններ, որոնք նյարդայնացնում են ընթերցողին
Ծանուցում՝ Բլոգում հոդվածի իդեալական կառուցվածքը և բաղադրիչները (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ) | ArmContent