Այսօր Ֆեյսբուքում բավականին մեծ տարածում է գտել վերնագրով խաբելու և հաճախումներ «գողանալու» տհաճ երևույթը:Հավանաբար ձեզնից շատերը գոնե մեկ անգամ խաբված կլինեն դրանցով: Իրոք, նյարդայնացնող է …
Հայտնի է, որ Facebook-ը ակտիվորեն աշխատում է News Feed-ը հնարավորինս հետաքրքիր և օգտակար դարձնել մարդկանց համար:
Հունիսի 29-ին Ֆեյսբուքը պաշտոնապես հայտարարեց, որ լրահոսում նախապատվությունը տրվելու է ընկերների և բարեկամների արած հրապարակումներին: Սրա նպատակը այն էր, որ մարդիկ բաց չթողնեն իրենց հարազատների կյանքում տեղի ունեցող իրադարձությունները:
Երեկ՝ օգօստոսի 4-ին Ֆեյսբուքը ևս մեկ շատ հետաքրքիր հայտարարություն արեց առ այն, որ իրենք թարմացնում են News Feed-ը և շարունակում են պայքարել խաբող, քլիքաբեր (Click-baiting) վերնագրերի դեմ:
Ֆեյսբուքը դեռևս 2014-ից մշակել էր մի ալգորիթմ, որի օգնությամբ, այն հոդվածները, որոնք բացելուց հետո մարդիկ անմիջապես վերադառնում են News Feed, լրահոսում հայտնվում են ավելի ցածր տեղերում: Սա իհարկե իր արդյունքը տվեց: Սակայն ամբողջությամբ չլուծեց խնդիրը: Մարդիկ ցանկանում են լրահոսում տեսնել միայն հավաստի ինֆորմացիա:
Այսպիսով՝ հաջորդ շաբաթվանից Ֆեյսբուքը կգործարկի իր թարմացված News Feed-ը: Երկար հետազոտությունների արդյունքում Facebook-ի թիմը հավաքել է քլիքաբեր վերնագրերին բնորոշ արտահայտությունների մի հսկայական բազա, որը կներդրվի ալգորիթմում:
Ի՞նչ է սա նշանակում:
Այսուհետ, այն հրապարակումները, որոնց վերնագրերում, կամ բնութագրություններում կլինեն քլիքաբեր, խաբող արտահայտություններ, կհայտնվեն News Feed-ի ավելի ցածր հատվածներում: Ֆեյսբուքը նաև ուշադրություն է դարեձնելու հրապարակման աղբյուրին: Եթե տվյալ աղբյուրը պարբերաբար նմանատիպ հնարքների է դիմում, ապա վերջինիս բոլոր հրապարակումները ավելի ցածր տեղերում կհայտնվեն:
Հայտարարության մեջ ասված է, որ եթե վերոնշյալ էջերը ժամանակի ընթացքում փոխեն իրենց քաղաքականությունը և սկսեն ճիշտ և ինֆորմատիվ վերնագրեր գրել, նրանց հրապարակումները կրկին կհայտնվեն վերևում:
Այս փոփոխությունները հասարակ օգտվողի համար անմիջապես տեսանելի չեն լինի, սակայն ժամանակի ընթացքում News Feed-ը ավելի արդյունավետ կերպով կֆիլտրի ինֆորմացիան և մարդկանց կմատուցի հենց այն, ինչը իրենց հետաքրքրում է:
Մի՛ խաբեք մարդկանց էժանագին հնարքներով և սովորեք, թե ինչպես վերնագրի օգնությամբ գրավել ընթերցողներին:
Եթե ունեք հարցեր, առաջարկներ կամ նկատողություններ, կարող եք թողնել Ձեր մեկնաբանությունները այս հոդվածի տակ, կամ մեր Ֆեյսբուքյան էջում:
Ծանուցում՝ Կայքերի 10 թերություններ, որոնք նյարդայնացնում են ընթերցողին | armcontent
Ծանուցում՝ Կայքերի 10 թերություններ, որոնք նյարդայնացնում են ընթերցողին | armcontent