Ինչպես «10 կարևոր խորհուրդ Facebook-ում առաջխաղացման համար» հոդվածում նշել էինք՝ Facebook-ը շատ ավելի լավ կտարածի Ձեր հրապարակումը, եթե դրա համար վճարեք: Նույնիսկ ամենափոքր բյուջեով գովազդվող հրապարակումը մի քանի անգամ ավելի արդյունավետ կարող է լինել, քան առանց գովազդինը:
Այնպես որ, եթե ցանկանում եք՝ Ձեր բիզնեսը հաջողություն ունենա Ֆեյսբուքում, գովազդից խուսափել դժվար թե կարողանաք:
Հաճախ կարելի է նկատել այնպիսի գովազդներ, որոնց նկարները Facebook-ը ավտոմատ կտրել, համապատասխանեցրել է իր ֆորմատին, ինչի արդյունքում նկարի վրայի պատկերները կամ տեքստը ամբողջությամբ չեն երևում: Սա իհարկե բացասաբար է ազդում գովազդի արդյունավետության վրա:
Ինչպե՞ս խուսափել այսպիսի խնդիրներից.
Գովազդի յուրաքանչյուր տեսակի համար Facebook-ի առաջարկած լուսանկարի օպտիմալ չափսերը տարբեր են: Ուստի, մինչև գովազդի մեկնարկը անհրաժեշտ է օպտիմալացնել լուսանկարի չափսը:
Ստորև ներկայացնում ենք Ֆեյսբուքում գովազդի համար լուսանկարների օպտիմալ չափսերի աղյուսակը:
Եթե Ձեր լուսանկարը համապատասխանի նշված չափսերին, գովազդելիս այն կերևա ամբողջությամբ:
Ձեր տպավորություններով և հարցերով կարող եք կիսվել հոդվածի մեկնաբանություններում կամ մեր ֆեյսբուքյան էջում:
Ծանուցում՝ Ինչպե՞ս մեծացնել ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը. | ArmContent
Ծանուցում՝ Ինչպես բարձրացնել ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը | ArmContent