Facebook-ը փորձարկում է ավտոմատ միացող ձայնով տեսանյութերը

Հավանաբար նկատել եք՝ Facebook-ը մեծ ուշադրություն է դարձնում տեսանյութերին:

Երբ նրանք ավելացրին autoplay video ֆունկցիան, դա շատ հակաասական կարծիքներ առաջացրեց: Ոմանց դա շատ հարմար էր, ուրիշները խստորեն քննադատեցին: Սակայն հիմա արդեն բոլորս սովորել ենք մեր newsfeed-ում տեսնել ավտոմատ միացող տեսանյութեր: Առայժ դրանք անձայն են միանում …

Եվ այսպես՝ Ֆեյսբուքը փորձարկում է ավտոմատ միացող ձայնով տեսանյութերը:

Այս մասին http://mashable.com/-ին հաղորդել է Facebook-ի խոսնակը: Թեսթը իրականացվում է Ավստրալիայում և գործելու է թե՛ սովորական տեսանյութերի, թե՛ գովազդների և թե՛ ուղիղ եթերի (live video) համար: Թեսթին մասնակցելու են ոչ մեծ թվով օգտվողներ:

Փորձարկման մասնակիցների մի մասի մոտ տեսանյութի ձայնը միանալու է անմիջապես (եթե հեռախոսի ձայնը բարձրացված է), իսկ մյուս մասը հնարավորություն կունենա տեսանյութի autoplay-ի ընթացքում ինքնուրույն միացնել ձայնը: Երկու դեպքերում էլ հնարավորություն կտրվի ցանկության դեպքում ամբողջությամբ անջատել ֆունկցիան:

Կանխատեսվում է, որ արձագանքը հիմնականում բացասական կլինի:

Մյուս կողմից՝ ավտոմատ միացող ձայնով ուղիղ եթերը կարող է բավականին ազդեցիկ լինել:

Ամեն դեպքում, եթե այս ֆունկցիան համատարած դառնա, կարող ենք շնորհակալություն հայտնել Ավստրալացիների այդ ոչ մեծ խմբին 😉

 

Իսկ ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այս նոր ֆունկցիային: Կցանկանա՞ք այն համատարած դառնա:


Ձեր հարցերն ու առաջարկները կարող եք գրել հոդվածի մեկնաբանություններում կամ մեր Ֆեյսբուքյան էջին:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s