Այսօր բիզնեսի ցանկացած ոլորտում ինտերնետ մարքեթոլոգները բախվում են նույն խնդրին. ինֆորմացիայի ահռելի հոսքի մեջ ինչպե՞ս գրավել ընթերցողի ուշադրությունը և ստիպել նրան, որ այցելի իրենց կազմակերպության կայքը:
Այդ նպատակով շատ կազմակերպություններ իրենց պաշտոնական կայքում ստեղծում են թեմատիկ բլոգ, որտեղ կարող են օգտակար և հետաքրքիր կոնտենտ տեղադրելու և սոցցանցերում տարածելու օգնությամբ ապահովել ընթերցողների հոսքը դեպի կայք:
Եթե բլոգը նպատակ ունի ի վերջո ավելացնել վաճառքները, ապա խիստ կարևոր է, որ այն գրագետ կազմված լինի և ապահովի հնարավորինս մեծ կոնվերսիա (Conversion):
1. Վերնագիր, որ կգրավի մարդկանց
Վերնագիրը կարդում են մի քանի անգամ ավելի շատ, քան ցանկացած այլ տեքստ: Հոդված գրելիս կարևոր է այնպես ձևակերպել վերնագիրը, որ այն գրավի հնարավորինս շատ ընթերցողների և ստիպի բացել հոդվածը:
Այս մասին ավելի մանրամասն կարդացեք «Ինչպե՞ս վերնագրի օգնությամբ գրավել ընթերցողներին» հոդվածում:
2. Մուտքային տեքստ
Եթե ընթերցողին կարողանաք գրվել առաջին 3-4 նախադասություններում, ապա նա, ամենայն հավանականությամբ, մինչև վերջ կկարդա հոդվածը: Ուստի մուտքային տեքստի խնդիրն է` ստիպել ընթերցողին շարունակել կարդալ:
3. Լուսանկար
Գաղտնիք չէ, որ լուսանկարն ընթերցողներին գրավելու ամենակարևոր միջոցներից մեկն է: Ուստի, հնարավորության դեպքում, անպայման օգտագործեք գունեղ, տպավորիչ և հետաքրքրող լուսանկարներ:
Ի դեպ, սովորաբար ընթերցողը հոդվածի մասին նախնական տպավորություն կազմելու համար սկսում է կարդալ ամենակարճ տողերը: Եթե Դուք լուսանկար տեղադրեք մուտքային տեքստի կողքին, ապա դրանով արհեստականորեն կկարճացնեք տողերը: Սա ավելի կմեծացնի հավանականությունը, որ ընթերցողը կկարդա մուտքային հատվածը:
4. Ենթավերնագիր 1
Առաջին ենթավերնագրի խնդիրը ընթերցողին համոզելն է, որ կարդա Ձեր կոնտենտի առաջին մասը: Դա բարդ չէ. խոստացեք նրան, որ հաջորդիվ իրեն սպասում է շատ հետաքրքիր և օգտակար բովանդակություն (Խոստանալ չի նշանակում խաբել 🙂 )
5. Կոնտենտ (մաս I)
Կոնտենտի առաջին հատվածում ցանկալի է շեշտը դնել էմոցիաների վրա: Երբ մարդիկ էմոցիոնալ ազդեցության տակ են լինում, ավելի հեշտ է պահել նրանց ուշադրությունը, ավելի հեշտ է համոզել նրանց, որ ինչ-որ գործողություն (action) անեն (գրանցվել, գնում կատարել, ներբեռնել app-ը և այլն):
Ի դեպ, հետևեք մեր ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՆ և ստացեք օգտակար ինֆորմացիա DIGITAL MARKETING-ի մասին:
6. Գործողության կոչ 1 (Call to Action)
Կոնտենտի առաջին մասում կենտրոնացեք սոցցանցերի վրա: Փորձեք այնպիսի մտքեր գրել, որոնք հեշտ լինի տարածել սոցցանցերով: Հնարավորության դեպքում օգտագործեք այնպիսի plugin-ներ, որոնք թույլ են տալիս անմիջապես հոդվածից շատ արագ share անել ինչ-որ հատվածներ:
Մարդիկ սիրում են մեջբերումներ անել հայտնիներից, մասնագետներից: Եթե Դուք համոզեք նրանց կիսվել Ձեր գրառումներով, ապա կկարողնաք ամրապնդել մասնագետի Ձեր իմիջը սոցցանցերում: Դա նաև լրացուցիչ լսարան կբերի Ձեր կայք:
7. Ենթավերնագիր 2
Եթե ընթերցողը հասել է 2-րդ ենթավերնագրին, ուրեմն Դուք նրան բավականաչափ հետաքրքրել եք: Սակայն, ամեն դեպքում, որպեսզի նա չձանձրանա և շարունակի կարդալ մինչև վերջ, անհրաժեշտ է ևս մեկ խոստում տալ: 2-րդ ենթավերնագրում ցույց տվեք, որ ամեն ինչ դեռ առջևում է, և կարդալով հոդվածը մինչև վերջ` ընթերցողը կստանա ևս մի խմբաքանակ օգտակար կոնտենտ:
8. Կոնտենտ (մաս 2-րդ)
Այս հատվածում օգնեք ընթերցողին հասնել իր նպատակներին: Տվեք օգտակար ինֆորմացիա: Եթե այս հատվածում կարողնաք արդյունավետ կոնտենտ տրամադրել, ընթերցողը հոգաչափ շնորհակալ կլինի:
9. Գործողության կոչ 2
Այս հատվածում արդեն կարելի է ընթերձողին դրդել ավելի ակտիվ գործողությունների: Արդեն կարող եք փորձել համոզել, որ նա գրանցվի կամ գնում կատարի:
Ստորև ներկայացնում ենք հոդվածի իդեալական կառուցվածքը ինֆոգրաֆիկայի տեսքով:

Բլոգում հոդվածի իդեալական կառուցվածքը:
Այս կառուցվածքը, իհարկե, կարող է ենթարկվել փոփոխությունների` կախված կոնտենտից, ոլորտից և նպատակներից:
Հուսով եմ` հոդվածը օգտակար էր: Փորեք էլ ավելի արդյունավետ դարձնել Ձեր բլոգը: Իսկ եթե դեռ չունեք, ճիշտ ժամանակն է սկսելու 🙂
Հետևեք մեզ նաև Facebook-ում:
Ծանուցում՝ Կոնտենտ մարքեթինգի 10 բլոգ, որոնք կօգնեն մնալ թեմայի մեջ | ArmContent
Ծանուցում՝ Կոնտենտ մարքեթինգի 10 բլոգ, որոնք կօգնեն մնալ թեմայի մեջ | ArmContent