Socialbakers.com կայքի օգնությամբ կարելի է հետևել կոնկրետ որևէ երկրում գրանցված FB էջերի վիճակագրությանը: Ընդ որում, հնարավոր է դասակարգել կամ ըստ համընդհանուր like-երի քանակի, կամ ըստ տեղական like-երի:
Հնարավոր է նաև տարանջատել էջերը ըստ իրենց գործունեության ոլորտի (սպորտային, մեդիա, ֆինանսաբանկային և այլն):
Հայկական էջերից ամենաշատ հավանումներ ունի Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական էջը (ավելի քան 2.6 մլն), ինչը զարմանալի չէ: Սակայն տեղական like-երի հաշվարկով նույն այդ էջը ընդամենը 17-րդն է (մոտ 160.000):
Տեղական լայքերի հաշվարկում Հայաստանում գործող էջերի թոփ տեսնյակում կա ընդամենը մեկ բրենդ՝ Light Style-ը (4-րդ հորիզոնական): Մյուսները հիմնականում լրատվական կայքերի ֆեյսբուքյան էջերն են: Առաջին 3 հորիզոնականներում News.am-ը, Blognews.am-ը և Tert.am-ն են: Սա իհարկե չի խոսում ի օգուտ մեր բրենդերի:
Իսկ որո՞նք են Հայաստանում գործող բրենդերի FB էջերի թոփ 100-ը:
Դասակարգումն արված է ըստ տեղական լայքերի: Աջ սյունակում նշված է նույն էջերի ընդհանուր լայքերի քանակը (28.08.2016-ի տվյալներով):

Հայաստանում գործող թոփ 100 բրենդերի FB էջերը (28.08.2016)