Կայքերի 10 թերություններ, որոնք նյարդայնացնում են ընթերցողին

Մուտքային մարքեթինգի (Inbound marketing) կարևորագույն կանոնն է՝ չնյարդայնացնել ընթերցողին: Սակայն, կարծում եմ Դուք էլ կհաստատեք, որ շատ կայքերում դեռևս հանդիպում են երևույթներ, որոնք ուղղակի կարող են հունից հանել ընթերցողին:

Սա իհարկե բացասական ազդեցություն է ունենում բրենդի հեղինակության, կայքի հաճախումների և, ի վերջո, կոնվերսիայի վրա:

Ինչպե՞ս խուսափել դրանցից: Նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են այդ երևույթները, որ նյարդայնացնում են ընթերցողներին:

Այս հոդվածում կներկայացնենք կայքերի ամենատարածված 10 թերությունները, որոնցից խուսափելով կարող եք էականորեն բարելավել Ձեր կայքի արդյունավետությունը:

1. Կայքը դանդաղ է աշխատում.

Կայքը դանդաղ է աշխատում

Ժամանակակից ընթերցողը շատ անհամբեր է, հատկապես եթե խոսքը գնում է կայքերի ներբեռնման մասին:

KISSmetrics-ի զեկույցի համաձայն՝ այցելուների 47%-ը սպասում է, որ կայքը ամբողջությամբ կբացվի 2 վայրկյանում կամ ավելի շուտ: Ընդ որում՝ 40%-ը կլքեն այն, եթե ներբեռնումը տևի 3 վայրկյանից ավելի երկար: նույնիսկ 1 վայրկյանը այս դեպքում մեծ դեր է կատարում:

Կայքի ծանր աշխատանքը լուրջ ազդեցություն է ունենում կոնվերսիայի վրա: Սա հատկապես տեսանելի է մոբայլ հաճախումների դեպքում, քանի որ բջջային հեռախոսների ինտերնետը սովորաբար ավելի դանդաղ է լինում:

Ericsson-ի հետազոտության համաձայն՝  դանդաղ ներբեռնման համար ընթերցողները ավելի հակված են մեղադրել հենց տվյալ ռեսուրսին, այլ ոչ թե իրենց ինտերնետ մատակարարողին:

Եթե ցանկանում եք պահել Ձեր կայքի հաճախորդներին, ապա նախ և առաջ անհրաժեշտ է օպտիմալացնել կայքի ներբեռնման արագությունը: Արագության վրա կարող են ազդել լուսանկարները, տեսանյութերը, կայքի կոդը և այլն:

2. Կայքը mobile friendly չէ (օպտիմալ չէ մոբայլ հաճախումների համար).

Կայքը Mobile friendly չէ

Պատահե՞լ է, որ բջջայինով բացած կայքը ստիպված լինեք անընդհատ աջ ու ձախ տեղափոխել, որ կարողանաք տեքստը կարդալ: Կամ եղե՞լ է, որ ստիպված լինեք մեծացնել էջը, որ կարողանաք սեղմել որևէ կոճակ:

Սրանք վառ օրինակներ են, թե ինչպես են բջջայինի համար ոչ օպտիմալ կայքերը նյարդայնացնում ընթերցողին:

Ընդ որում՝ mobile friendly կայքերը առավելություն են ստանում նաև SEO-ի տեսանկյունից և ավելի բարձր տեղերում են հայտնվում Google-ի որոնման արդյունքներում:

Եթե Ձեր կայքը օպտիմալ չէ բջջայինից հաճախումների համար, ապա Ձեր առաջնային նպատակը պետք է լինի այդ թերությունը վերացնելը: Այլապես կկորցնեք պոտենցիալ հաճախորդների մի զգալի հատված:

3. Կայքի բարդ կառուցվածքը.

Կայքը ունի բարդ կառուցվածք

Երբ ընթերցողը այցելում է Ձեր կայք, արդյո՞ք նրա համար պարզ է, թե ինչ պիտի անի հաջորդիվ:
Արդյո՞ք Ձեր կայքում հեշտ է գտնել ցանկալի ինֆորմացիան:

Սա կարող է շատ պարզունակ թվալ, սակայն կայքի պարզությունը կարող է էականորեն մեծացնել դրա արդյունավետությունը:

Օգտագործեք հասկանալի գործողության կոչեր (Call to action), գրեք հնարավորինս պարզ և հասկանալի վերնագրեր:

Կարևոր է նաև, որ կայքի մենյուն պարզ լինի և ընթերցողը ստիպված չլինի երկար մտածել, թե որտեղ սեղմել, որպեսզի իր համար ցանկալի ինֆորմացիան տեսնի:

4. Կոնտակտային տվյալների բացակայությունը.

Բացակայում են կոնտակտային տվյալները

«Կապվեք մեզ հետ» ֆորման իհարկե լավ գործիք է, որը հնարավորություն է տալիս, որ հաճախորդները կապվեն Ձեզ հետ և դրա հետ մեկտեղ՝ Ձեզ տան իրենց կոնտակտային տվյալները:

Սակայն երբեմն հաճախորդին միայն հետաքրքրում է իր խնդրի շուտափույթ լուծումը, և նա կարող է ցանկանալ այլ միջոցներով ավելի արագ կապվել Ձեզ հետ՝ հեռախոս, email, սոցցանցեր և այլն:

Կոնտակտային տվյալները կայքում տեղադրեք այնպես, որ դրանք հեշտ լինի գտնել:


Ի դեպ, հետևեք մեր ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԻՆ և ստացեք օգտակար ինֆորմացիա DIGITAL MARKETING-ի մասին:


5. Խաբուսիկ վերնագրեր.

Խափուսիկ վերնագրեր

Գրավիչ վերնագիրը իհարկե շատ կարևոր է: Վերնագրի օգնությամբ հնարավոր է էականորեն մեծացնել հաճախումների հոսքը դեպի կայք: Սակայն եթե ընթերցողի սպասելիքները չեն արդարանում, դա կարող է նյարդայնացնել նրան և ունենալ հակառակ էֆեկտ:

Ի դեպ՝ Facebook-ը այսուհետ «խեղդում է» խաբուսիկ, քլիքաբեր վերնագրերով հրապարակումները:

Խուսափե՛ք խաբուսիկ վերնագրերից: Եթե Ձեր կոնտենտը չհամապատասխանի վերնագրին, դա կարող է բացասաբար ազդել Ձեր բրենի հեղինակության վրա:

6. Անհասկանալի է, թե ինչով է զբաղվում կազմակերպությունը.

Պարզ չէ, թե ինչ եք առաջարկում:

Բիզնեսի համար մեծ բացթողում է, եթե ընթերցողը արդեն մեկ-երկու րոպե ուսումնասիրում է Ձեր կայքը, և չի հասկանում, թե ինչ են իրեն առաջարկում:

Լավագույն կայքերում հստակ ձևակերպված է, թե ինչով է զբաղվում տվյալ կազմակերպությունը և ինչ կարող է տալ իր ընթերցողին: Նույնիսկ ամենահայտնի բրենդերի կայքերում այս հատվածին մեծ ուշադրություն են դարձնում, որպեսզի այցելուն հասկանա, որ ճիշտ «հասցեով» է եկել:

7. Բացակայում են սոցցանցերի կոճակները.

Բացակայում են սոցցանցերի կոճակները:

Եթե Դուք գրում եք մարդկանց համար, ապա հավանաբար Ձեր կոնտենտը հետաքրքիր է ընթերցողին և նա կցանկանա դրանով կիսվել սոցցանցերում: Այդ գործընթացը ավելի հեշտացնելու համար անհրաժեշտ է, որ ընթերցողը հնարավորություն ունենա անմիջապես հոդվածից «Կիսվել» (Share) Ձեր կոնտենտով:

Կարևոր է նաև, որ ընթերցողը հնարավորություն ունենա հեշտությամբ գտնել Ձեր էջը տարբեր սոցիալական հարթակներում: Սա կնպաստի Ձեր կազմակերպության SMM-ի (Social Media Marketing) արդյունավետ կազմակերպմանը:

8. Գործողության կոչը (CTA) չի համապատասխանում Ձեր իրական առաջարկին.

Գործողության կոչ | Call to Action

Call to Action-ը պետք է համապատասխանի նրան, թե ինչ եք իսկապես տալու ընթերցողին:
Եթե CTA-ի և Ձեր իրական առաջարկի միջև տարբերություն կա, դա կնյարդայնացնի ընթերցողին:

Պատկերացրեք՝ Ձեզ առաջարկում են 50% զեղչի քարտ, սակայն երբ սեղմում եք կոճակը, պարզվում է, որ զեղչը տրվում է միայն ինչ-ինչ պայմանների առկայության դեպքում:
Սա իհարկե չի կարող լավ ազդեցություն ունենալ:

9. Վստահություն չներշնչող լուսանկարներ.

Stock photos

Մի՞թե որևէ մեկը կհավատա, որ այս մարդիկ Ձեր իսկական թիմն են:

Լուսանկարներ ընտրելիս ընտրեք այնպիսիները, որոնք ավելի մոտ լինեն իրականությանը և անբնական չթվան: Եթե հնարավորություն չունեք ինքնուրույն լուսանկարել կամ օգտվել լուսանկարչի ծառայությունից, ապա փորձեք գոնե այնպիսի լուսանկար ընտրել, որ ակնհայտ չլինի, որ այն Ձեր կազմակերպության հետ որևէ կապ չունի:

Իհարկե շատ ավելի արդյունավետ կլինի, եթե կարողանաք օգտագործել իրական լուսանկարներ Ձեր թիմից, հաճախորդներից և այլն:

10. Ընթերցողի ուշադրությունը կոնտենտից շեղող չափազանց ակտիվ պատուհաններ.

Կոնտենտից շեղող լուսանկարներ

Ընթերցողին անհրաժեշտ է մոտ 3 վայրկյան, որպեսզի կողմնորոշվի նոր կայքում և որոշի՝ արժե արդյոք շարունակել կարդալ, թե ոչ:

Փորձեք օգտագործել հնարավորինս պարզ անիմացիաներ: Դրանց չափազանց մեծ ակտիվությունը կարող է ընթերցողին շեղել կոնտենտից: Առանց այդ էլ՝ Դուք ունեք շատ քիչ ժամանակ նրան հետաքրքրելու համար:

Շատ զգույշ է պետք լինել նաև դուրս լողացող պատուհանների հարցում: Հավանաբար տեսած կլինեք, որ որոշ կայքեր բացելիս անմիջապես հայտնվում է պատուհան՝ առաջարկելով բաժանորդագրվել կամ հետևել իրենց Ֆեյսբուքյան էջին:
Սրանք իհարկե կարևոր գործիքներ են, սակայն անզգույշ լինելու դեպքում կարող եք վիրավորել ընթերցողին: Օրինակ հրաժարվելու կոճակի վրա գրելով՝ «Հրաժարվում եմ կայքս ավելի արդյունավետ դարձնելուց»: Այո, նմանատիպ գրառումներ նույնպես պատահում են 🙂

Նմանատիպ պատուհանները կարող եք փորձարկել A/B Testing-ի օգնությամբ և ընտրել լավագույն տարբերակը:

Ձեր հարցերն ու առաջարկները կարող եք թողնել հոդվածի մեկնաբանություններում կամ մեր Ֆեյսբուքյան էջում:

4 կարծիք «Կայքերի 10 թերություններ, որոնք նյարդայնացնում են ընթերցողին»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Կենտենտ մարքեթինգ. էֆեկտիվ վիզուալ կոնտենտի 6 տեսակ | armcontent

  2. Ծանուցում՝ Կոնտենտ մարքեթինգ. էֆեկտիվ վիզուալ կոնտենտի 6 տեսակ | armcontent

  3. Ծանուցում՝ Digital Marketing Services Կոնտենտ մարքեթինգ. էֆեկտիվ վիզուալ կոնտենտի 6 տեսակ

  4. Ծանուցում՝ SEO-ն սկսնակների համար | վեբինար Simple Solutions-ի կողմից | ArmContent

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s