Կոնտենտ մարքեթինգ. էֆեկտիվ վիզուալ կոնտենտի 6 տեսակ

Եթե Դուք պատրաստվում եք ինտերնետ-մարքեթինգային արշավ սկսել, պետք է հստակ իմանաք, թե կոնտենտի որ տեսակն է ավելի գրավիչ Ձեր թիրախային լսարանի համար: Տեքստային կոնտենտը եղել է և մնում է կոնտենտ մարքեթինգի անբաժանելի մասը, սակայն գնալով ավելի մեծ դեր է ստանում վիզուալ կոնտենտը:

Մարդու ուղեղին հասնող ինֆորմացիայի 90%-ը ստացվում է տեսողական ճանապարհով: Ինչքան տպավորիչ, վառ և հիշվող լինի վիզուալ կոնտենտը, այնքան ավելի արդյունավետ կլինի Ձեր կոնտենտ-մարքեթինգային արշավը:

Այս հոդվածում Ձեզ կներկայացնենք վիզուալ կոնտենտի 6 տեսակ, որոնք գրավում են ընթերցողներին:

1. Նկարներ 

Վիզուալ կոնտենտ. լուսանկարներ

Վիզուալ կոնտենտ. լուսանկարներ

Եթե Ձեր տեքստային կոնտենտը համեմում եք գեղեցիկ թեմատիկ նկարներով, տեքստը ընթերցելը շատ ավելի հեշտ է դառնում: Մարդիկ խուսափում են երկար շարադրված տեքստերից: Ընդհատեք Ձեր տեքստը որակյալ լուսանկարներով: Սա կխթանի, որ ընթերցողը տեքստը կարդա ամբողջությամբ:

Մարքեթոլոգ Ջեֆ Բուլասի պնդմամբ՝ նկարներ պարունակող հոդվածները 94%-ով ավելի շատ դիտումներ են ունենում, քան առանց նկարի հոդվածները:

Սակայն լուսանկարը պետք է վստահություն ներշնչող լինի: Ինչպես նշել էինք «Կայքերի 10 թերություններ, որոնք նյարդայնացնում են ընթերցողին» հոդվածում՝ ցանկալի է ընտրել այնպիսի լուսանկարներ, որոնք մոտ կլինեն իրականությանը և անբնական չեն թվա:

2. Տեսանյութեր

Տեսանյութերը շատ հարմար են՝ ցույց տալու, թե ինչպես է Ձեր առաջարկած արտադրանքը կամ ծառայությունը լուծում հաճախորդի այս կամ այն խնդիրը:
Կայքում տեսանյութերի առկայությունը էականորեն մեծացնում է կոնվերսիան:

Փորձեք տեղադրել հնարավորինս որակյալ և օգտակար տեսանյութեր: Դրանք շատ արագ կտարածվեն, եթե ուղղված լինեն ճիշտ թիրախային լսարանին:

Ի դեպ, Ֆեյսբուքը անթաքույց խթանում է հենց իրենց հարթակում տեղադրված տեսանյութերը: Եթե ցանկանում եք Ձեր տեսանյութերը տարածել նաև այնտեղ, ապա ավելի արդյունավետ կլինի, եթե դրանք ներբեռնեք հենց Ֆեյսբուք, այլ ոչ թե տարածեք այլ հարթակում տեղադրված տեսանյութի հղումը (օրինակ՝ YouTube-ից):
Ֆեյսբուքում լայն տարածում է գտնում նաև ուղիղ եթերը, սակայն այն տեխնիկապես բավականաչափ հագեցած և հարմար չէ: Այս առումով շատերը գերադասում են Youtube-ի ուղիղ եթերը:

3. Ինֆոգրաֆիկաներ

Վիզուալ կոնտենտ. ինֆոգրաֆիկա

Վիզուալ կոնտենտ. ինֆոգրաֆիկա

Ինֆոգրաֆիկաները շատ հարմար միջոց են թվային և ստատիստիկ տվյալները պատկերավոր և ավելի հասկանալի դարձնելու համար:
Եթե Ձեր ստեղծած ինֆոգրաֆիկան հետաքրքրի մարդկանց, այն շատ արագ կտարածվի սոցցանցերում:

Մարդիկ չեն սիրում թվերը, քանի դեռ չեն հասկանում դրանց իրական արժեքը: Պատկերավոր ներկայացրեք, բացատրեք նրանց թվային տվյալների իրական նշանակությունը, և Ձեր կոնտենտը մեծ հաջողություն կունենա:
Ինֆոգրաֆիկաները հաջող աշխատում են նաև landing page-երում: Եթե Ձեր կայքը նաև վաճառում է, կարող եք ինֆոգրաֆիկայի միջոցով ընթերցողին ցույց տալ, թե ինչ կտա նրան Ձեզ հետ համագործակցությունը, ինչ քայլեր են անհրաժեշտ իր խնդիրը լուծելու համար և այլն:

4. Մեմեր (memes)

Վիզուալ կոնտենտ. մեմեր

Վիզուալ կոնտենտ. մեմեր

Երբ մեմերը սկսեցին լայն տարածում գտնել սոցիալական ցանցերում, դժվար թե որևէ մեկը ենթադրեր, թե դրանք երբևէ կարող են ասոցացվել մարքեթինգի հետ: Դրանք հիմնականում տարածված էին երիտասարդների մոտ և ունեին հումորային բովանդակություն:
Սակայն որոշ ժամանակ անց մեմերը դարձան վիզուալ կոնտենտի անբաժանելի մասը: Դրանք շատ պարզ են, և արագ տարածվում են սոցցանցերում:

Հեշտությամբ կարող եք ստեղծել Ձեր սեփականը:

Եթե կարողանաք դրանք ճիշտ և չափի մեջ օգտագործել, մեմերը զգալիորեն կմեծացնեն Ձեր լսարանը:

5. GIF-եր

Սոցցանցերում այժմ մեծ տարածում են գտել նաև GIF-երը: Դրանց օգնությամբ կարող եք էականորեն խթանել ընթերցողների հոսքը, քննարկումներ առաջացնել և բարձրացնել էջի հեղինակությունը:

Կան բազմաթիվ ծրագրեր և օնլայն հարթակներ, որոնց օգնությամբ կարող եք ինքնուրույն GIF-եր պատրաստել (օր.՝ Giphy, Makeagif, Gifmaker)

6. Սքրինշոթեր (Screenshots)

Վիզուալ կոնտենտ. սքրինշոթ

Վիզուալ կոնտենտ. սքրինշոթ

Սքրինշոթերի օգնությամբ կարող եք ընթերցողին ուղղություն տալ, օգնել որևէ խնդիր լուծել: Դա կբարձրացնի վստահությունը Ձեր նկատմամբ:

Սքրինշոթերի օգնությամբ կարելի է նաև գործողության կոչ անել՝ օրինակ ցույց տալ, թե ինչպես կարող է ընթերցողը բաժանորդագրվել Ձեր կայքին, կամ հավանել Ձեր ֆեյսբուքյան էջը:


Փորձեք վիզուալ կոնտենտի վերոնշյալ տեսակները Ձեր բիզնեսի համար և կիսվեք տպավորություններով: 

Ձեր հարցերով և առաջարկներով կիսվեք հոդվածի մեկնաբանություններում կամ մեր Ֆեյսբուքյան էջում:

 

2 կարծիք «Կոնտենտ մարքեթինգ. էֆեկտիվ վիզուալ կոնտենտի 6 տեսակ»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Վիզուալ կոնտենտ. ինֆոգրաֆիկա ստեղծելու 5 պարզ ու անվճար գործիք | ArmContent

  2. Ծանուցում՝ Վիզուալ կոնտենտ. ինֆոգրաֆիկա ստեղծելու 5 պարզ ու անվճար գործիք | ArmContent

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s