Ընդամենը մի քանի օրից՝ սեպտեմբերի 19-ին, Twitter-ը կփոխի 140 սիմվոլի հաշվարկի սկզբունքը:
Ավանդական 140 սիմվոլի սահմանափակումը կմնա նույնը, սակայն այսուհետ չեն հաշվարկվի և հրապարակման թույլատրելի երկարության վրա չեն ազդի տեղադրվող հղումները (link): Որպես սիմվոլ չեն հաշվարկվի նաև հրապարակվող մեդիա ֆայլերը՝ լուսանկարներ, Gif-եր, տեսանյութեր և այլն:

Twitter-ը լուսանկարները հաշվարկում է որպես 24 սիմվոլ (դեռևս չփոփոխված տարբերակում)
Եվս մեկ կարևոր փոփոխություն կլինի այն, որ որևէ այլ օգտվողի հրապարակմանը պատասխանելիս (reply) Ձեր հրապարակման սկզբում հայտնվող օգտվողի անունը (username) նույնպես չի հաշվարկվի որպես սիմվոլ:

Պատասխան հրապարակման (reply) սկզբում հայտնվող username-ը (դեռևս չփոփոխված տարբերակում)
Լուսանկարում տեսնում եք, թե ինչպես է հաշվարկվում պատասխան հրապարակման սկզբում հայտնվող username-ը դեռևս չփոփոխված տարբերակում:
Սա վերջին ժամանակներում Twitter-ի ամենաէական նորամուծությունը կլինի և ավելի մեծ հնարավորություններ կստեղծի օգտվողների համար:
ArmContent-ին կարող եք հետևել նաև Facebook-ում, Twitter-ում և GooglePlus-ում: