Ինչպես բարձրացնել ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը

Ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը բարձրացնելը շատերի համար գլխացավանք է դառնում: Թվում է, թե Դուք ամեն ինչ ճիշտ եք անում, սակայն ձեր էջը այնպես չի տարածվում, ինչպես կցանկանայիք: Ներկայացնում ենք 10 պարզ քայլ, որոնք կօգնեն բարձրացնել ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը:

Այն մասին, թե ինչքան կարևոր է, որ Ձեր բիզնեսը ներկայացված լինի նաև սոցցանցերում և հատկապես՝ Ֆեյսբուքում, արդեն շատ է խոսվել: Ակնհայտ է, որ  սոցիալական ցանցերում գրագետ աշխատանքը ժամանակակից մրցակցային պայմաններում մեծ դիվիդենտներ կարող է բերել Ձեր բիզնեսին:

Հետևեք այս 10 քայլերին և բարձրացրեք Ձեր բիզնեսի ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը.

1. Մի՛ ստեղծեք կեղծ հաշիվ (account) Ձեր բիզնես էջի համար:

Հաճախ կարելի է նկատել, որ որոշ բիզնես էջերի համար ստեղծած են նաև համանուն անձնական account-ներ: Այս երևույթը տարածված է նաև Հայաստանում:
Խուսափեք այս քայլից: Ֆեյսբուքի կանոններով արգելված է մեկից ավելի անձնական էջեր ունենալ: Հնարավոր է՝ Դուք մի օր արթնանաք և տեսնեք, որ Ձեր բիզնես էջը արգելափակված է:

Բացի արգելափակման վտանգից, կա ևս մեկ հանգամանք. օգտվողների գերակշիռ մեծամասնությունը խիստ բացասական վերաբերմունք ունի բիզնես էջին զուգահեռ գործող համանուն անձնական հաշիվներին: Այս մասին վկայում է Թվային մարքեթինգի ակումբ | Digital marketing club ՖԲ խմբում անցկացված հարցումը:


ArmContent-ին կարող եք հետևել նաև Facebook-ում, Twitter-ում և GooglePlus-ում:


2. Օգտագործեք ճանաչելի profile picture

Ֆեյսբուքում էջի արդյունավետությունը և ճանաչելիությունը մեծացնելու համար ցանկալի է ունենալ ճանաչելի profile picture: Դրա համար կարող եք օգտագործել Ձեր կազմակերպության տարբերանշանը (logo) կամ դրա մի մասը:

3. Գրավիչ ետնանկար (cover photo)

Հաջորդը, ինչին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, ետնանկարն է: Ընտրեք բարձր որակի այնպիսի cover photo, որը կհետաքրքրի Ձեր թիրախային լսարանին:

Ի դեպ, թե՛ profile picture-ի և թե՛ cover photo-ի համար անհրաժեշտ է օպտիմալացնել լուսանկարի չափսը:

Mercedes-Benz ՖԲ էջի Profile և Cover ֆոտոները:

Mercedes-Benz ՖԲ էջի Profile և Cover ֆոտոները:

4. Բարձրացրեք Profile picture-ի և Cover photo-ի արդյունավետությունը՝ վերնագրում հղում տեղադրելով:

Կախված Ձեր բիզնեսի ՖԲ էջի նպատակներից՝ նկարների վերնագրերում կարող եք տեղադրել հղում դեպի Ձեր կայքը, դեպի կոնկրետ ապրանք, ծառայություն, վաճառող էջ և այլն:

Հղում տեղադրելիս ուշադիր եղեք, որ դրանք կարճ լինեն: Եթե Ձեր ցանկացած հղումը երկար է, կարող եք այն կարճացնել այստեղ:

Տեղադրեք հղում նկարի վերնագրում:

Տեղադրեք հղում նկարի վերնագրում:

5. Ավելացրեք գործողության կոչ (call to action)

2014 թվականից սկսած Facebook-ը բիզնես էջերին հնարավորություն է տալիս ավելացնել Call To Action (CTA) կոճակ: Դուք կարող եք ընտրել CTA-ի 11 առաջարկվող տեսակներից այն մեկը, որը Ձեր բիզնեսին ավելի հարմար է: Սա կբարձրացնի Ձեր բիզնեսի ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը:

Facebook Call to action

Facebook-ի առաջարկած 11 տեսակի գործողության կոչերը

CTA-ը հրաշալի հնարավորություն է տալիս Ձեզ այցելուների հոսքը Ֆեյսբուքից դեպի Ձեր կայք ուղղորդելու, պատվերներ ընդունելու, ծրագրի ներբեռնումները խթանելու և մի շարք այլ առավելություններ ստանալու:

6. Կարգավորեք էջի լրացուցիչ հավելվածները

The Economist-ի ՖԲ էջի հավելվածները

The Economist ՖԲ էջի հավելվածները

Facebook-ը հնարավորություն է տալիս էջում ավելացնել հավելվածներ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ դարձնել Ձեր բիզնես էջը: Կան բազմաթիվ վճարովի և անվճար ծրագրեր: Փորձեք գտնել և կիրառել Ձեր բիզնեսին ամենահարմար հավելվածները:

Այս մասին ավելի մանրամասն առաջարկում եմ կարդալ Social Media Examinerհոդվածը:

7. Տվեք հնարավորինս շատ ինֆորմացիա

Ձեր բիզնեսի նկատմամբ պոտենցիալ հաճախորդների վստահությունը կմեծանա, եթե նրանք կարողանան հնարավորինս շատ ինֆորմացիա ստանալ ձեր մասին: Ֆեյսբուքյան էջի about հատվածում փորձեք լրացնել բոլոր դաշտերը: Տեքստը գրեք հնարավորինս պարզ և համառոտ:

Փորձեք այնպես անել, որ ձեր էջի այցելուների համար պարզ լինի, թե դուք ով եք, ինչով եք զբաղվում, ինչ եք իրենց առաջարկում և ինչպես կարելի է կապվել ձեզ:

8. Հրապարակեք բազմատեսակ կոնտենտ

Եթե Դուք շարունակաբար հրապարակեք միատեսակ կոնտենտ, ինչքան էլ դա հետաքրքիր լինի ընթերցողներին, ժամանակի ընթացքում կնկատեք՝ արդյունքը գնալով վատանում է: Ֆեյսբուքում նույնպես ցանկացած լավ բան չափի մեջ է նախընտրելի:

Փորձեք հրապարակել բազմատեսակ կոնտենտ՝ լուսանկարներ, տեսանյութեր, հղումներ, առաջարկներ և այլն:

9. Կարևոր հրապարակումը ամրացրեք վերևում (Pin to top)

Նոր կոնտենտ հրապարակելիս էջի մյուս հրապարակումները իջնում են ներքև: Սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում կարևոր հրապարակումները պահել այցելուների աչքի առաջ՝ էջի վերևում:

Ֆեյսբուքը նման հնարավորություն ընձեռում է: Պարզապես սեզմեք հրապարակման վերևի աջ անկյունի սլաքին, այնուհետև՝ Pin to top:

Pin to top

Ամրակի նշանը ցույց է տալիս, որ հրապարակումը ամրացված է էջի վերին հատվածում:

10. Փորձեք տեղադրել գովազդ ֆեյսբուքում

Ֆեյսբուքը դարձել է գովազդի ամենաարդյունավետ հարթակներից մեկը աշխարհում: Փոքր գովազդային բյուջեով կարելի է հասնել էական արդյունքի, եթե ընտրեք գովազդի ճիշտ տեսակ և ճիշտ թիրախավորեք լսարանը:

Երբ Ձեր էջը ամբողջությամբ պատրաստ է, և այն լցրել եք հետաքրքիր կոնտենտով, փորձարկեք Ֆեյսբուքյան գովազդի տեսակները և գտեք, թե Ձեր բիզնեսի համար դրանցից որոնք են ավելի նախընտրելի:

Ֆեյսբուքում գովազդ տեղադրելիս կարևոր է, որ լուսանկարները լինեն օպտիմալ չափսերի:

Իսկ թե ինչ ցուցանիշների է պետք հետևել և ինչպես է պետք բարձրացնել հրապարակման արդյունավետությունը, կարդացեք այստեղ:


Ձեր մեկնաբանություններով, հարցերով և առաջարկներով կիսվեք հոդվածի մեկնաբանություններում կամ մեր Ֆեյսբուքյան էջում:

Մեկ կարծիք «Ինչպես բարձրացնել ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Ինչպես բարձրացնել հրապարակման արդյունավետությունը Ֆեյսբուքում | ArmContent

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s