Ինտերնետ մարքեթոլոգների համար շատ կարևոր է իմանալ, թե ինչպես են մարդիկ օգտագործում կապի սարքավորումները: Այս թեմայով Google-ը օրերս ներկայացրեց իր հետազոտության արդյունքները: Զեկույցում նշված է, թե ինչպես, երբ և որտեղ են մարդիկ օգտագործում կապի միջոցները, որ միջոցներից են ավելի շատ օգտվում, ինչ են փնտրում և այլն:
Կարևոր բացահայտումներ.
- Մոբայլն առաջին տեղում է
- Մենք ազատորեն տեղաշարժվում ենք մի սարքավորումից մյուսը
- Սարքավորումների օգտագործումը կախված է մեր գտնվելու վայրից
- Որոնելիս գերակշռում է մոբայլը
- Web կայքերը ամենաշատ օգտագործվող ռեսուրսն են և փնտրվում են կապի բոլոր սարքավորումներով
1. Մոբայլն առաջին տեղում է
Մարքեթոլոգների համար անչափ կարևոր է հասկանալ, թե ինչ շփման կետեր ունեն հաճախորդների և պոտենցիալ գնորդների հետ: Ինչքան այդ կետերը շատանում են, այնքան ավելի լայն հնարավորություններ են ստեղծվում մեծացնելու բրենդի տեսանելիությունը:
Իսկ միջինում օրվա ընթացքում կապի ի՞նչ սարքավորումներից են ավելի շատ օգտվում մարդիկ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բացարձակ առաջատարը սմարթֆոններն են:
Մարդկանց մի մասն էլ օգտվում է միայն սմարթֆոնից կամ միայն համակարգչից: Այստեղ նույնպես հետաքրքիր պատկեր է ստացվում. միայն սմարթֆոնից օգտվողների թիվը գրեթե կրկնակի գերազանցում է միայն համակարգչից օգտվողների թվին:
2. Մենք ազատորեն «տեղաշարժվում» ենք մի սարքավորումից մյուսը
Մարդիկ սկսել են ավելի հաճախ «տեղաշարժվել» տարբեր սարքավորումների միջև: Ավելին՝ մենք հաճախ օգտվում ենք մի քանի սարքավորումից միաժամանակ:
3. Սարքավորումների օգտագործումը կախված է մեր գտնվելու վայրից
Google-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ սարքավորումների օգտագործման վրա ազդում է նաև մադկանց գտնվելու վայրը: Սմարթֆոններից հիմնականում օգտվում են տանը, աշխատավայրում և խանութներում:
4. Որոնումների մեծ մասը կատարվում է սմարթֆոններից
Բավականին տպավորիչ տվյալներ են ստացվել որոնումների վերաբերյալ: Պարզվում է՝ մարդկանց մեծամասնությունը (շուրջ 40%) իրեն պետքական ինֆորմացիան փնտրում է սմարթֆոնով, այլ ոչ թե համակարգչով:
5. Web կայքերը ամենաշատ օգտագործվող ռեսուրսն են և փնտրվում են կապի բոլոր սարքավորումներով
Այստեղ պատկերը ավելի կանխատեսելի էր: Web կայքերը շարունակում են մնալ ամենափնտրվող ռեսուրսները: Գրեթե բոլորը՝ շուրջ 94%, միջին վիճակագրական օրվա ընթացքում օգտվում են web կայքերից: Ընդ որում, այստեղ պատկերը գրեթե հավասար է թե՛ մոբայլ և թե՛ համակարգչային դիտումների համար:
Այս տվյալները չափազանց կարևոր են ինտերնետ մարքեթինգի հեռանկարներն ավելի հստակ պատկերացնելու և ժամանակին համընթաց շարժվելու համար: Թվային աշխարհը փոփոխվում է ավելի արագ, քան մենք պատկերացնում ենք:
Google-ի ամբողջական զեկույցը կարող եք կարդալ այստեղ:
Ծանուցում՝ Ինչպես մշակել կոնտենտ-ռազմավարություն | ArmContent
Ծանուցում՝ Ինչպես մշակել կոնտենտ ռազմավարություն | ArmContent