Կոնտենտ մարքեթինգի մասին բազմաթիվ գրքեր կան գրված: Դրանց մի մասը հաջողված են, մյուս մասը՝ ոչ այնքան: Սակայն դրանք բոլորը ունեն մեկ ընդհանուր թերություն. կոնտենտ մարքեթինգի զարգացմանը զուգահեռ զարմանալի արագությամբ հնանում են և կորցնում արդիականությունը:
Իհարկե, այդ գրքերից շատ բան կարելի է սովորել: Սակայն ինտերնետ մարքեթինգի և մասնավորապես կոնտենտ մարքեթինգի նորություններին ու տենդենցներին մշտապես հետևելու համար շատ օգտակար հարթակ են թեմատիկ բլոգերը:
Ներկայացնում ենք կոնտենտ մարքեթինգի 10 բլոգ, որոնք կօգնեն մնալ թեմայի մեջ:
1. Content Marketing Institute — Facebook | Twitter
CMI-ը կոնտենտ մարքեթինգի ուսումնական և հետազոտական առաջատար կազմակերպություններից է:
2. Convince & Convert — Facebook | Twitter
Ինտերնետ մարքեթինգով զբաղվող խոշոր կազմակերպություն է, որը ունի հարուստ բլոգ կոնտենտ մարքեթինգի և այլ թեմաներով:
3. Copyblogger — Facebook | Twitter
Copyblogger-ը սկսել է որպես անհատական բլոգ, այժմ այն ավելի հայտնի է Rainmaker Digital անունով և ինտերնետ մարքեթինգի ծառայություններ է մատուցում ավելի քան 200․000 հաճախորդների:
4. CoSchedule Blog — Facebook | Twitter
CoSchedule-ը կոնտենտ մարքեթինգի, սոց. մեդիա մարքեթինգի, մարքեթինգային նախագծերի և բլոգերի կառավարման հարթակ է: Կայքին կից գործում է նաև բլոգ, որտեղ կարող եք գտնել մեծ քանակությամբ օգտակար ինֆորմացիա:
ArmContent-ին կարող եք հետևել նաև Facebook-ում, Twitter-ում և GooglePlus-ում:
5. Social Media Examiner — Facebook | Twitter
Կոնտենտ մարքեթինգի և սոց. մեդիա մարքեթինգի կապը ակնհայտ է: Եթե ցանկանում եք օպտիմալացնել Ձեր կոնտենտը սոց. ցանցերի համար, ապա հետևեք Social Media Examiner-ին. այն SMM-ի ամենախոշոր բլոգն է:
6. Rusability — Facebook | Twitter
Ռուսալեզու լսարանի համար բավականին օգտակար հարթակ է։ Հիմնական ուղղվածություններն են կոնտենտ մարքեթինգը և սոց․ մեդիա մարքեթինգը։
7. Simply Measured — Facebook | Twitter
Սոցիալական վերլուծությունների գործիք է, որին կից գործում է նաև բլոգ՝ հիմնականում սոց․ ցանցերի ուղղվածությամբ։
8. Smart Blogger — Facebook | Twitter
Կոնտենտ մարքեթինգի կարևորագույն տարրերից մեկն է բլոգինգը։ Հաջողված բլոգի օգնությամբ կարելի է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կայքի այցելությունները, կոնվերսիան, բրենդի առաջխաղացումը և իհարկե վաճառքների աճը։ Smart Blogger-ը հրապարակում է հետաքրքիր ու օգտակար կոնտենտ բլոգինգի մասին։
Այս թեմայով նաև կարդացեք․ Բլոգում հոդվածի իդեալական կառուցվածքը և բաղադրիչները (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
9. SEJ | Search Engine Journal — Facebook | Twitter
Կոնտենտ մարքեթինգի հիմնական նպատակներից մեկն է որոնողական համակարգերում կայքի առաջխաղացումը։ SEO-ի (Search Engine optimization) թեմայով օգտակար կոնտենտ կարող եք գտնել Search Engine Journal-ում:
10. Buffer — Facebook | Twitter
Buffer-ը սոց․ մեդիա կառավարման, պլանավորման գործիք է, որին կից գործում է նաև բլոգ՝ SMM-ի ուղղվածությամբ։
* Ցուցակի հերթականությունը կազմված է պատահականության սկզբունքով։