Կոնտենտ մարքեթինգի ամենակարևոր և մեծ արագությամբ տարածվող բաղադրիչներից մեկը վիզուալ կոնտենտն է: Գրագետ վիզուալ կոնտենտ ստեղծելն այնքան էլ հեշտ չէ: Բացի երևակայությունից, այն պահանջում է նաև դիզայներական գործիքների հետ աշխատելու կարողություն:
Վիզուալ կոնտենտի տեսակներից մեծ տարածում է ստանում ինֆոգրաֆիկան:
Ի՞նչ է ինֆոգրաֆիկան:
Ինֆորմացիա հաղորդելու միջոց է, որի նպատակն է գրաֆիկական պատկերների օգնությամբ հնարավորինս պարզ մատուցել բարդ ինֆորմացիան:
Օրինակ՝

Ինֆոգրաֆիկա վիզուալ կոնտենտի մասին
Ինչպե՞ս ինքնուրույն ստեղծել ինֆոգրաֆիկա:
Ներկայացնում ենք ինֆոգրաֆիկա ստեղծելու 5 պարզ և անվճար գործիք:
1. Canva
Canva-ով աշխատելու համար անհրաժեշտ է Facebook-ի կամ Google-ի Ձեր հաշվի միջոցով մուտք գործել համակարգ: Շատ հարմար գործիք է պարզ ինֆոգրաֆիկաներ ստեղծելու համար: Սակայն հաշվի առեք, որ Canva-ն վիճակագրական գրաֆիկներ ստեղծելու հնարավորություն չի տալիս. Դուք ինքներդ պետք է վերբեռնեք դրանք` որպես նկար:
Ունի թե՛ անվճար, և թե՛ վճարովի գործիքներ:
2. Piktochart
Սա հրաշալի գործիք է, եթե ուզում եք համեմատաբար հագեցած ինֆոգրաֆիկա ստեղծել: Canva-ի համեմատությամբ՝ Piktochart-ի ընձեռած հնարավորությունները և գործիքները ավելի շատ են: Դրանք փորձարկելն ու հնարավորությունները բացահայտելը որոշ ժամանակ կխլեն, սակայն արդյունքը դրան արժե:
Առավելություններից է նաև այն, որ թույլ է տալիս YouTube-ից կամ Vimeo-ից տեսանյութ ներդնել ձեր ինֆորգրաֆիկայի մեջ:
3 . Vizualize.me
Այս գործիքը նախատեսված է CV-ներ վիզուալացնելու համար: Ավանդական թղթային տարբերակով կամ տեքստային ֆորմատով CV-ները բավականաչափ գրավիչ չեն: Vizualize.me-ով կարող եք առանց դժվարության և շատ արագ վիզուլացնել Ձեր մասնագիտական ձեռքբերումները:
4. Easel.ly
Ինֆոգրաֆիկաներ ստեղծելու ևս մեկ պարզ գործիք է Easel.ly-ն: Այստեղ հնարավորություն ունեք մուտքագրել թվային տվյալներ և ստանալ դրանց համապատասխան գրաֆիկական պատկերները:
5. Venngage
Այս գործիքը աչքի է ընկնում թեմփլեյթների բազմազանությամբ: Ինֆոգրաֆիկա ստեղծելուց առաջ ընտրում ենք տեսակը (վիճակագրական, տեղեկատվական, համեմատություն և այլն): Եթե սոց. մեդիայի համար եք ինֆոգրաֆիկա ստեղծում, Venngage-ում կան թեմփլեյթներ՝ նախատեսված կոնկրետ սոցցանցերի համար:
ArmContent-ին կարող եք հետևել նաև Facebook-ում, Twitter-ում և GooglePlus-ում:
Իհարկե, սրանք սիրողական գործիքներ են և չեն կարող ամբողջությամբ փոխարինել Photoshop, Illustrator և այլ պրոֆեսիոնալ գրաֆիկական ծրագրերին: Սակայն եթե Դուք դիզայներ չեք և ցանկանում եք ինքնուրույն ստեղծել գրավիչ ու հետաքրքիր ինֆոգրաֆիկաներ, վերը նշված գործիքները կօգնեն Ձեզ:
Վիզուալ կոնտենտի մյուս տեսակներին կանդրադառնանք հաջորդ հրապարակումներում:
Հեղինակ՝ Տաթևիկ Թորաբյան:
Սկսնակներին կառաջարկեի նաև օգտվել pablo-ից, իհարկե կանվայի ու նշված մյուս հարթակների նման հնարավորությունները շատ չեն, բայց որոշ բզինեսների համար լրիվ հերիքում են: Ի դեպ, հենց բուֆերն էլ է թույն գործիք՝ շատ յուզեր-ֆրենդլի:
https://pablo.buffer.com/
Ծանուցում՝ Ինչպես մշակել կոնտենտ-ռազմավարություն | ArmContent
Ծանուցում՝ Ինչպես մշակել կոնտենտ ռազմավարություն | ArmContent