Կոնտենտ մարքեթինգային արշավ սկսելուց առաջ անհրաժեշտ է ճանաչել ընթերցողին, ճանաչել պոտենցիալ հաճախորդին:
Լավ է ասված, այնպես չէ՞: Իսկ ինչպե՞ս ճանաչել: Չէ՞ որ մենք չենք կարող անձամբ ծանոթանալ մեր բոլոր հաճախորդների, պոտենցիալ հաճախորդների ու ընթերցողների հետ:
Ամեն ինչ այնքան էլ բարդ չէ: Պարզապես պետք է պատասխանել մի շարք հարցերի և պատասխանները ֆիքսելով՝ կազմել իդեալական ընթերցողի կերպարը, ով մեր պոտենցիալ հաճախորդն է:
19 հարց, որոնց պատասխանները կօգնեն կառուցել իդեալական հաճախորդի կերպարը.
-
Ի՞նչ կարող է պոտենցիալ հաճախորդը գնել մեզնից:
-
Ի՛նչ օգուտ կստանա՝ գնելով մեր արտադրանքը կամ ծառայությունը. ի՞նչ խնդիր ենք լուծում:
-
Ինչպիսի՞ն է մեր հաճախորդը:
-
Ի՛նչ տարիքի է:
-
Ի՞նչ սեռի ներկայացուցիչ է:
-
Ո՞րտեղ է բնակվում:
-
Ինչպե՞ս է գումար վաստակում:
-
Ի՞նչ է սիրում:
-
ի՞նչ չի սիրում:
-
Ինչի՞ց է վախենում:
-
Ինչու՞ պետք է հետաքրքրված լինի մեր արտադրանքով (ծառայությունով):
-
Ինչու՞ պետք է գնի հենց մեզնից, այլ ոչ մեր մրցակիցներից:
-
Ի՞նչ ակնկալիքներ ունի՝ գնելով մեր արտադրանքը (ծառայությունը):
-
Ի՞նչ հանգամանքների է ուշադրություն դարձնում մինչև գնելը:
-
Ո՞րտեղից և ինչպե՞ս պետք է նա իմանա մեր մասին:
-
Ի՞նչ կարծիք ունեն մեր մասին նախկին հաճախորդները:
-
Ինչպե՞ս է գինը ազդում գնելու կամ չգնելու որոշման վրա:
-
Ի՞նչ այլ հանգամանքներ կան, որոնք կարող են ազդել որոշման վրա:
-
Ինչպե՞ս կապվել պոտենցիալ հաճախորդի հետ: Որո՞նք են նրա նախընտրած շփման կետերը:
Ընթերցողի կերպարը ավելի հստակ պատկերացնելու և կոնտենտ մարքեթինգային արշավը ճիշտ պլանավորելու համար անհրաժեշտ է նաև իմանալ, թե որոնք են լսարանի 3 տիպերը:
Այժմ, երբ ունենք այս հարցերի պատասխանները և պատկերացնում ենք, թե ով է մեր պոտենցիալ հաճախորդը, կարող ենք ավելի հստակ թիրախավորել մեր կոնտենտը: Պոտենցիալ հաճախորդի կերպարը ունենալով՝ կարող ենք մեծացնել նաև սոց. ցանցերում գովազդի արդյունավետությունը՝ այն ավելի ճիշտ թիրախավորելով:
Ծանուցում՝ Ինչպես մշակել կոնտենտ-ռազմավարություն | ArmContent
Ծանուցում՝ Ինչպես մշակել կոնտենտ ռազմավարություն | ArmContent