
Ինտերնետ մարքեթինգի ուղղություններից ամենաարագ զարգացողը և արդիականը քոնթենթ մարքեթինգն է: Շատ գործարարներ արդեն գիտակցում են դրա կարևորությունը, իսկ որոշներն արդեն սկսել են կիրառել այն: Իսկ ինչի՞ց է պետք սկսել, ու՞ր գնալ, ե՞րբ և ի՞նչ անել … այս ամենը խիստ կախված է Ձեր կազմակերպությունից, գործունեության ոլորտից և կազմակերպության նպատակներից: Այս հարցերի պատասխանն ունենալու համար նախ և առաջ պետք է մշակել կոնտենտ ռազմավարություն:
Ի՞նչ է քոնթենթ ռազմավարությունը.
Քոնթենթ ռազմավարությունն այն շարժիչն է, որը առաջ է մղելու Ձեր մարքեթինգը, իսկ քոնթենթը՝ վառելիքը, որով պետք է միշտ լիցքավորեք մեքենան:
Ինչի՞ համար է մշակվում քոնթենթ ռազմավարությունը.
- Բիզնեսի նպատակները հստակեցնելու և հասկանալու համար, թե քոնթենթը ինչպես կարող է օգնել հասնել դրանց:
- Ունենալ հստակ պատկերացում, թե ինչ թեմայով և ինչ տիպի քոնթենթ եք հրապարակելու հաջորդող ժամանակաշրջանում:
- Շահել հաճախորդի վստահությունը, տալ իրական արժեք` բանալի բառերի (keyword) հավաքածուի փոխարեն:
Ինչպե՞ս մշակել քոնթենթ ռազմավարություն.
1. Սահմանեք նպատակները
Մարքեթինգային ցանկացած արշավ, այդ թվում նաև քոնթենթ մարքեթինգը, սկսվում են նպատակների սահմանումից: Քոնթենթը կարող է բազմաթիվ նպատակներ ունենալ: Դրանցից հիմնականներն են.
- դեպի կայք ընթերցողների հոսքի խթանումը
- բրենդի ճանաչելիության աճը
- SEO առաջխաղացումը
- կոնվերսիայի մեծացումը
- օնլայն վաճառքների խթանումը
- օֆլայն վաճառքների խթանումը և այլն
Նպատակները պետք է լինեն SMART`
- Specific — հստակ
- Measurable — չափելի
- Attainable — հասանելի
- Relevant — hարմար, տեղին
- Timely — ժամանակին
2. Կառուցեք պոտենցիալ հաճախորդի կերպարը

Քոնթենթ մարքեթինգային արշավ սկսելուց առաջ անհրաժեշտ է ճանաչել ընթերցողին, ճանաչել պոտենցիալ հաճախորդին: Սա քոնթենթ ռազմավարության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, քանի որ հնարավոր չէ հասնել վերոնշյալ նպատակներին՝ առանց ճանաչելու պոտենցիալ հաճախորդին:
3. Հավաքեք բանալի բառեր (keywords)
Պոտենցիալ հաճախորդի կերպարը ստեղծելուց հետո անհրաժեշտ է հասկանալ, թե ի՞նչ է նա փնտրում: Առանձնացրեք այն բառերն ու արտահայտությունները, որոնց օգնությամբ ընթերցողները փորձում են գտնել իրենց հետաքրքրող խնդրի լուծումը:
Բանալի բառերը կօգնեն ստեղծել ընթերցողի հետաքրքրություններին ավելի համապատասխան քոնթենթ: Հոդվածներում keyword-երի կիրառումը նաև կնպաստի որոնողական համակարգերում Ձեր կայքի օպտիմալացմանը:
Բանալի բառերը ուսումնասիրելու համար շատ օգտակար գործիքներ են Google Keyword Planner-ը և Yandex Wordstat-ը:
4. Սահմանեք քոնթենթի տարածման հարթակները
Կախված թիրախային լսարանից՝ անհրաժեշտ է քոնթենթ ռազմավարության մեջ սահմանել, թե ինչ ուղիներով եք քոնթենթը հասցնելու լսարանին: Ո՞ր հարթակներում է ավելի շատ ժամանակ անցկացնում Ձեր պոտենցիալ հաճախորդը, կապի ի՞նչ սարքավորումներից է ավելի շատ օգտվում. այս հարցերի պատասխանները կօգնեն ճիշտ քոնթենթ ստեղծել և այն հասցնել պոտենցիալ հաճախորդներին:
5. Ընտրեք քոնթենթի տեսակը
Ի՞նչ քոնթենթ է նախընտրում Ձեր թիրախային հաճախորդը: Գոյություն ունեն կանտենտի մի շարք տեսակներ: Անհրաժեշտ է հասկանալ, թե դրանցից որոնք են առավել արդյունավետ Ձեր բիզնեսի համար, և ջանքերն ուղղել տվյալ տեսակի քոնթենթի ստեղծմանը:
Քոնթենթի հիմնական տեսակներն են.
- Տեքստային քոնթենթ
- Վիզուալ քոնթենթ
Դրանք իրենց մեջ ներառում են.
- բլոգ-հրապարակումներ
- էլ. փոստով նամակներ
- լուսանկարներ
- տեսանյութեր
- ինֆոգրաֆիկաներ
- վեբինարներ
- հարցազրույցներ
- հաջողության պատմություններ և այլն
Քոնթենթի տեսակները շատ են և բազմազան.

6. Կազմեք քոնթենթ օրացույց
Հրապարակումները հստակ համակարգելու և պլանավորելու դեպքում Ձեր քոնթենթ մարքեթինգային արշավը մի քանի անգամ ավելի արդյունավետ կդառնա: Քոնթենթ օրացույցը պարտադիր պայման է, եթե ցանկանում եք գրավել Ձեր թիրախային լսարանի ուշադրությունը:

Հետևեք Ձեր կոնտենտ ռազմավարությանը և փորձեք ստեղծել յուրահատուկ կոնտենտ: Եթե Ձեր ստեղծած կոնտենտը օգտակար և հետաքրքիր լինի, այն, վստահաբար, հաջողություն կունենա:
Հիշե՛ք՝ քոնթենթը ստեղծվում է ոչ թե որոնողական համակարգերի համար, այլ՝ ընթերցողների: