Telegram-ի հայալեզու ալիքները

Այս հոդվածով չեմ անդրադառնա այն հարցին, թե ինչ առավելություններ և առանձնահատկություններ ունի Telegram-ը։ Այդ մասին նախկինում գրել եմ։

Այս անգամ ցանկանում եմ անդրադառնալ Telegram-ի հայալեզու ալիքներին։ Հարցումների և անձնական որոնումների արդյունքում կարողացա գտնել ավելի քան 100 ալիք, որոնք հրապարակում են հայերեն բովանդակություն։ Արդարության համար պետք է նշեմ, որ դրանցից շատերը ոչ այնքան հաճախ են թարմացվում։ Սակայն ես հույս ունեմ, որ այս հրապարակմամբ կօգնեմ մեծացնել հետաքրքիր ալիքների լսարանը և «կստիպեմ» աշխուժանալ։ Եվ հենց այս նպատակով խնդրում եմ հնարավորինս տարածել հոդվածը։ Խնդրանքս հատկապես վերաբերում է այն ալիքներին, որոնք նշված են ստորև։

Ցանկը կփորձեմ պարբերաբար թարմացնել։ Նշեմ նաև, որ այստեղ չեմ հրապարակելու ոչ օրինական և առաջին հայացքից կասկածելի բովանդակությամբ ալիքները․ այդպիսիք նույնպես կան։

Հրապարակված ալիքների բովանդակության համար ես որևէ պատասխանատվություն չեմ կրում։ Փորձել եմ ներկայացնել հնարավորինս ամբողջական ցանկ։

Տվյալները ներկայացված են 28․04․2020 դրությամբ։

____________
Միացե՛ք Tigran’s Channel ալիքին՝ թվային մարքեթինգի վերաբերյալ հետաքրքիր և օգտակար բովանդակություն ստանալու համար։
____________

Լրատվական ալիքներ

Առաջին և ամենամեծ կատեգորիան լրատվականներն են։ Դրանք ունեն ամենամեծ լսարանը և թվով նույնպես ամենաշատն են։ Հայաստանում Տելեգրամի լսարանի ամենամեծ աճը տեղի է ունեցել 2018-ի հեղափոխության օրերին՝ հենց լրատվականների շնորհիվ, ինչի արդյունքում դրանք շարունակում են մնալ ամենապահանջվածը։

Լրատվական ալիքները ֆիլտրված չեն։ Հրապարակվող տեղեկատվության հավաստիության վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել։ Խնդրում եմ ուշադիր լինել։

Ընդհանուր լրատվություն․

  1. Infocom — մոտ 9400 հետևորդ
  2. Azatutyun — մոտ 3100 հետևորդ
  3. PAN.am — մոտ 1920 հետևորդ
  4. NEWS.am — մոտ 1230 հետևորդ
  5. SHANTNEWS.am — մոտ 780 հետևորդ
  6. Հետք — մոտ 720 հետևորդ
  7. Լուրեր — մոտ 680 հետևորդ
  8. Aravot.am — մոտ 670 հետևորդ
  9. FIP — Փաստերի ստուգման հարթակ — մոտ 460 հետևորդ
  10. AntiFake.am — մոտ 430 հետևորդ
  11. Tert.am — մոտ 330 հետևորդ
  12. MAMUL.am — մոտ 290 հետևորդ
  13. Armenpress — մոտ 270 հետևորդ
  14. Տեղեկատվության ստուգման կենտրոն — մոտ 250 հետևորդ
  15. Sputnik Արմենիա — մոտ 240 հետևորդ
  16. 24News.am — մոտ 220 հետևորդ
  17. CivilNet — մոտ 210 հետևորդ
  18. YerkirMedia NEWS — մոտ 190 հետևորդ
  19. Yerkirmedia TV programs — մոտ 180 հետևորդ
  20. Հայկական ժամանակ — մոտ 160 հետևորդ
  21. Հայաստանի հանրային ռադիո — մոտ 160 հետևորդ
  22. PARA.TV — մոտ 150 հետևորդ
  23. Pastinfo.am — մոտ 130 հետևորդ
  24. Panorama.am — մոտ 120 հետևորդ
  25. A1plus news — մոտ 90 հետևորդ
  26. EVNnews.am — մոտ 90 հետևորդ
  27. Ampop.am — մոտ 90 հետևորդ

Ֆինանսատնտեսական ոլորտի լրատվություն․

  1. EconoMood — մոտ 710 հետևորդ
  2. FINARM | Financial News — մոտ 330 հետևորդ
  3. BanksNews.am — մոտ 160 հետևորդ
  4. B24.am / Բիզնես 24 — մոտ 90 հետևորդ

Այլ․

  1. armVote — մոտ 810 հետևորդ
  2. Vanadzor info — մոտ 70 հետևորդ

Կորոնավիրուսի թեմայով ալիքներ

Կորոնավիրուսի համավարակի տարածումը նույնպես իր ազդեցությունն ունեցավ Տելեգրամում հայաստանյան լսարանի և ալիքների ձևավորման վրա։ Հայտնվեցին թե՛ պաշտոնական և թե՛ ոչ պաշտոնական ալիքներ, որոնք հաղորդում են տեղեկատվություն COVID-19-ի թեմայով։

Պաշտոնական աղբյուրներ․

  1. ARM Unified Infocenter/ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն — մոտ 580 հետևորդ
  2. Արցախ/Տեղեկատվական շտաբ/ Covid-19 — մոտ 190 հետևորդ

Ոչ պաշտոնական աղբյուրներ․

  1. Coronavirus (COVID-19) Armenia — մոտ 6250 հետևորդ
  2. CoronavirusInfocom — մոտ 5360 հետևորդ
  3. Infoport — մոտ 3250 հետևորդ
  4. ՆՅՕՕԶ — մոտ 720 հետևորդ
  5. Պաշտպանվիր կորոնավիրուսից — մոտ 220 հետևորդ

Մասնագիտական ալիքներ

Թերևս ամենահետաքրքիր կատեգորիան մասնագիտական ալիքներն են։ Այստեղ հրապարակվող բովանդակությունը հիմնականում նեղ մասնագիտական է և կրթական։

Թվային մարքեթինգ, սոցիալական ցանցեր․

  1. ՌոՆյուզ — Մարքեթինգային | Թվային Նորություններ — մոտ 1300 հետևորդ
  2. Tigran’s Channel — մոտ 470 հետևորդ
  3. dms.am — մոտ 400 հետևորդ
  4. SMARTOLOGY — մոտ 270 հետևորդ
  5. djtolst — Old Bloggers Diary — մոտ 270 հետևորդ
  6. Taron Papikyan — մոտ 200 հետևորդ
  7. Tiktok Armenia — մոտ 130 հետևորդ
  8. SEOLab — մոտ 100 հետևորդ
  9. KORIZ Marketing — մոտ 100 հետևորդ
  10. Deep Digital — մոտ 90 հետևորդ
  11. Let’s #TikTok together — մոտ 40 հետևորդ
  12. #ԲազայինSMM — մոտ 30 հետևորդ

IT և տեղեկատվական անվտանգություն

  1. Samvel Martirosyan On Air — մոտ 2380 հետևորդ
  2. Armblog.net — մոտ 350 հետևորդ
  3. Infosec — մոտ 280 հետևորդ
  4. Technoworld/Տեխնոաշխարհ — մոտ 60 հետևորդ
  5. Ruzanna Stepanyan — մոտ 50 հետևորդ
  6. IT-G News — մոտ 40 հետևորդ
  7. W.E.P. Trainer — մոտ 30 հետևորդ

Մարդկային ռեսուրսների կառավարում

  1. HR_addict_Armenia — մոտ 700 հետևորդ

Իրավաբանական․

  1. Gyurjyan & Partners — մոտ 40 հետևորդ

Արժեթղթերի շուկա․

  1. AMX|Armenia Securities Exchange — մոտ 90 հետևորդ

Աշխատաշուկա

Հայաստանյան Տելեգրամում բավականին մեծ լսարան ունեն նաև աշխատանքի հայտարարությունների հարթակները։

  1. Job.am — մոտ 810 հետևորդ
  2. Staff.am — մոտ 430 հետևորդ
  3. Myjob.am — մոտ 140 հետևորդ
  4. Job.am IT — մոտ 120 հետևորդ

Զարգացում + կրեատիվ

Մի քանի հետաքրքիր և մոտիվացնող էջեր անձնական աճի, զարգացման և կրեատիվի թեմայով։

  1. ԿրեաԾիվ — մոտ 530 հետևորդ
  2. Mushegh Avetisyan — մոտ 490 հետևորդ
  3. Ժամսլաք — մոտ 480 հետևորդ
  4. Focus — մոտ 370 հետևորդ
  5. Բուն TV — մոտ 220 հետևորդ
  6. Փաստադարան — մոտ 80 հետևորդ
  7. Sarajyan Trainings — մոտ 40 հետևորդ
  8. EduGuide — մոտ 50 հետևորդ
  9. IMPULSE — մոտ 20 հետևորդ
  10. ASHKHENPRO. ARM — մոտ 20 հետևորդ

Ժամանցային և հումորային ալիքներ

Ցանկացած հարթակում իր տեղն ունի ժամանցային և հումորային բովանդակությունը։ Telegram-ը բացառություն չէ։

Հումորային․

  1. Լուրեր դժոխքից — մոտ 1350 հետևորդ
  2. ArmComedy — մոտ 750 հետևորդ

Ժամանց․

  1. funevn — մոտ 910 հետևորդ
  2. Mediamag — մոտ 560 հետևորդ
  3. Realmadrid.am — մոտ 180 հետևորդ
  4. YerevanTechno — մոտ 150 հետևորդ
  5. Երազների ալիք — մոտ 90 հետևորդ
  6. կարդալիք — մոտ 70 հետևորդ
  7. ԿինոՊրես — մոտ 50 հետևորդ

Խնամք․

  1. bba_organic — մոտ 610 հետևորդ

Պաշտոնական ալիքներ

Մի քանի պաշտոնական աղբյուրներ․

  1. ՀՀ կառավարություն/Government of Armenia — մոտ 2560 հետևորդ
  2. Տիգրան Ավինյան / Tigran Avinyan — մոտ 750 հետևորդ
  3. Հայկ Մարության / Hayk Marutyan — մոտ 390 հետևորդ
  4. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան-Human Rights Defender of Armenia — մոտ 200 հետևորդ
  5. Արդարադատության նախարարություն — մոտ 90 հետևորդ
  6. ՀՀ ֆինանսների նախարարություն / Ministry of Finance of Armenia — մոտ 60 հետևորդ

Այլ ալիքներ

Եվս մի քանի հետաքրքիր ալիքներ․

  1. ggShuttle Armenia — մոտ 640 հետևորդ
  2. ԱԴԵԿՎԱԴ ADEKVAD АДЕКВАД — մոտ 620 հետևորդ
  3. Վարուժան Գեղամյան / Dragoman— մոտ 570 հետևորդ
  4. Basturmahay — մոտ 570 հետևորդ
  5. Խաչատաշ — մոտ 480 հետևորդ
  6. Elbakyan’s diary — մոտ 300 հետևորդ
  7. Հրանտ Մելիք-Շահնազարյան — մոտ 220 հետևորդ
  8. Ճանապարհային երթևեկության վերահսկում / Road Traffic Control — մոտ 200 հետևորդ
  9. Archives — մոտ 190 հետևորդ
  10. Ագրոինֆո / Agroinfo — մոտ 150 հետևորդ
  11. Western Armenia / Արևմտյան Հայաստան — մոտ 140 հետևորդ
  12. UniSticker — մոտ 100 հետևորդ
  13. Origanum — մոտ 80 հետևորդ
  14. Arty Party — մոտ 80 հետևորդ
  15. Aqlor.am — մոտ 70 հետևորդ
  16. 2 Songs a Week — մոտ 60 հետևորդ
  17. Էպիկուրի բաղչեքը — մոտ 30 հետևորդ
  18. Enlight Studies — մոտ 30 հետևորդ

Սրանք հայաստանյան Տելեգրամի ալիքներն էին, որոնք կարողացա գտնեմ։ Եթե ժամանակի ընթացքում ստեղծվեն հայալեզու այլ ակտիվ ալիքներ, դրանք նույնպես կավելացվեն ցանկում։

Եղե՛ք ակտիվ, ստեղծե՛ք ձեր անձնական ալիքը Telegram-ում և լսարանի հետ կիսվեք ձեր հետաքրքրություններով։

Հոդվածի վերաբերյալ ձեր մեկնաբանություններով կիսվելու համար միացե՛ք Telegram-ում Digtal Marketing Forum խմբին։

Հեղինակ՝ Տիգրան Մատինյան

Մեկ կարծիք «Telegram-ի հայալեզու ալիքները»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Ինչ է Telegram-ը և ինչ առավելություններ ունի | ArmContent.com

Մեկնաբանությունները փակված են։