Telegram v6.2․ վիդեո խմբագրիչ, անիմացիոն ֆոտոներ և ավելին

Տելեգրամի հերթական (v6.2) թարմացումն արդեն հասանելի է Android, iOS և macOS օպերացիոն համակարգերում։ Թարմացման արդյունքում ավելացել են մի շարք օգտակար հնարավորություններ։

Ֆոտո և վիդեո խմբագրիչ

Տելեգրամն առաջին անգամ իր ֆոտո խմբագրիչը հրապարակել է 2015 թվականին։ Այն հնարավորություն էր տալիս բարելավել լուսանկարի որակը, գույները, ավելացնել տեքստեր և սթիքերներ։

Վերջին թարմացման արդյունքում Editor-ով արդեն հնարավոր է լուսանկարի վրա ավելացնել անիմացիոն սթիքերներ։ Ավելացել է նաև Video-ները խմբագրելու հնարավորություն։

Անիմացոն սթիքերներ Telegram-ի ֆոտո խմբագրիչում

Տելեգրամի վիդեո խմբագրիչը հնարավորություն է տալիս բարելավել տեսանյութի գույներն ու որակը ինչպես ավտոմատացված, այնպես էլ ինքնուրույն՝ ձեր նախընտրություններին համապատասխան։

Անիմացիոն սթիքերներ նկարի կամ վիդեոյի վրա

Այժմ հեշտությամբ կարող եք ֆոտոյի և վիդեոյի վրա ավելացնել անիմացիոն սթիքերներ՝ դրանք դարձնելով ավելի դինամիկ և հետաքրքիր։ Ֆոտոյի վրա անիմացիոն սթիքեր ավելացնելու դեպքում այն կփոխակերպվի GIF-ի։

Անիմացիոն սթիքեր՝ ֆոտոյի վրա

GIF-երի վահանակը թարմացվել է

GIF-երի վահանակում ավելացել է Trending հատվածը, որտեղ կարող եք տեսնել այդ պահին ամենաթրենդային գիֆերը։ Ավելացել է նաև առանձին հատված էմոջիների հետ ասոցացվող GIF-երի համար։

Թարմացումներ GIF-երի վահանակում

Եթե հավանում եք որևէ GIF, բայց ցանկանում եք պահել այն հետագայում օգտագործելու համար, պարզապես անհրաժեշտ է մատը սեղմած պահել այդ GIF-ի վրա և փոքր ինչ բարձրացնել վերև, ապա ընտրել «Save to GIFs» տարբերակը։ Գիֆը կավելանա ձեր ընտրանու մեջ։

Ավելի ճկուն թղթապանակներ

Տելեգրամի նախորդ խոշոր թարմացման արդյունքում հավելվածում ավելացել էին թղթապանակները, որոնք օգնում են դասակարգել ալիքներն ու երկխոսությունները։ Այժմ չատերը թղթապանակում ավելացնելու համար պարզապես անհրաժեշտ է սեղմած պահել մատը դրա վրա և ընտրել համապատասխան կարգավորումը։ Այս սկզբունքն աշխատում է նաև թղթապանակից որևէ չատ հեռացնելու համար։

Տելեգրամի նոր տարբերակում ավելացել են մի քանի ավելի փոքր թարմացումներ նույնպես։ Դրանց կարող եք ծանոթանալ այստեղ։

Միացե՛ք Tigran’s Channel ալիքին՝ թվային մարքեթինգի վերաբերյալ հետաքրքիր և օգտակար բովանդակություն ստանալու համար։

Մեկ կարծիք «Telegram v6.2․ վիդեո խմբագրիչ, անիմացիոն ֆոտոներ և ավելին»-ի վերաբերյալ

  1. Ծանուցում՝ Telegram v6.3. վիդեո ավատարներ, մինչև 2gb ֆայլեր և ավելին | ArmContent

Մեկնաբանությունները փակված են։