LinkedIn-ի ծառայությունները Հայաստանում կհարկվեն ԱԱՀ-ով

Հայաստանում LinkedIn-ի մատուցած ծառայությունների դիմաց վճարումներին այսուհետ կավելանա 20% ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ): Այս մասին LinkedIn-ի կողմից ուղարկվել է ծանուցում հայաստանյան օգտվողներն (նկարը՝ ստորև):

Փոփոխությունն ուժի մեջ կմտնի օգոստոսի 21-ից։

Ֆիզիկական անձիք և շրջանառության հարկով աշխատող բիզնեսները օգոստոսի 21-ից սկսած LinkedIn-ից կստանան հաշիվ, որը ներառում է նաև 20% ԱԱՀ։

Հայաստանում ԱԱՀ վճարող իրավաբանական անձիք հնարավորություն կունենան LinkedIn-ի իրենց հաշվում ավելացնել ԱԱՀ վճարողի իրենց հաշվառման համարը։ Նույնականացնելուց հետո LinkedIn-ը չի գանձի ավելացված արժեքի հարկը տվյալ օգտվողից։

Այս դեպքում հնարավոր է Հայաստանում առաջանան հարկային պարտավորություններ կամ տեխնիկական որոշ քայլեր՝ դրանցից խուսափելու համար, ուստի առաջարկում ենք անպայման խորհրդակցել ձեր ընկերության հարկային խորհրդատուի հետ։

Քանի որ փոփոխությունը նոր է, դեռևս ամբողջությամբ հասկանալի չէ այս մեխանիզմը։ Որոշակի փորձառությունից հետո այս թեմային կանդրադառնանք լրացուցիչ՝ ավելի հանգամանալից ներկայացնելով տեխնիկական մանրամասները։

LinkedIn-ն, այսպիսով, առաջին սոցիալական ցանցն է, որի ծառայությունները Հայաստանում կհարկվեն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s