Telegram v.7.0. 7-ամյակը՝ տեսազանգերով

Տելեգրամն արդեն 7 տարեկան է։ 2013-ին այն ստեղծվել էր որպես անվտանգ նամակագրության փոքրիկ հավելված, իսկ այժմ Տելեգրամն ունի ավելի քան 400 միլիոն ամսական ակտիվ օգտվողներ ամբողջ աշխարհում և ամենից շատ ներբեռնվող հավելվածների թոփ տասնյակում է։

Հատկանշական է այն փաստը, որ Տելեգրամը երբեք չի գովազդվել։ Այն այդքան մեծ տարածում է ստացել՝ առանց գովազդի վրա մեկ դոլար անգամ ծախսելու։

Telegram-ի հերթական թարմացման մեջ (դեռևս միայն Android-ում) ավելացվել է տեսազագերի երկար սպասված հնարավորությունը։

Վիդեո զանգ կարող եք կատարել ինչպես ձեր կոնտակտների պրոֆիլի համապատասխան բաժնից, այնպես էլ՝ սովորական ձայնային զանգի ընթացքում միացնելով տեսախցիկը։ Տեսազանգի ընթացքում կարող եք առանց զանգն ընդհատելու կատարել այլ գործողություններ ձեր հեռախոսով։

Տեսազանգերի ֆունկցիան դեռևս հասանելի չէ iOS համակարգով օգտվողներին, քանի որ, ինչպես նշված է Տելեգրամ-ի հայտարարության մեջ՝ iOS-ի մոդեռատորները չեն կարողացել ժամանակին ստուգել հավելվածի հերթական թարմացումը, չնայած այն ավելի շուտ ուղարկվել է իրենց, հետո նոր Google Play-ին: Հիշեցնեմ, որ վերջին շրջանում Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը հաճախ է քննադատում iOS-ի գնային քաղաքականությունը։ Ամենայն հավանականությամբ՝ iOS համակարգում Տելեգրամի թարմացումը հասանելի կլինի առաջիկա օրերին։

Telegram-ի հայալեզու ալիքների մասին տեղեկատվություն ստանալու համար միացե՛ք Armenian Telegram ալիքին։

ՀԳ․ Telegram-ի թարմացման պաշտոնական պոստեռի վրա կարող եք գտնել նաև Բելառուսի նախկին դրոշը (սպիտակ-կարմիր-սպիտակ), որը դարձել է այս օրերին երկրում տեղի ունեցող ընդդիմադիր ցուցարարների խորհրդանիշներից մեկը։

Միացե՛ք Tigran’s Channel ալիքին՝ թվային մարքեթինգի վերաբերյալ հետաքրքիր և օգտակար բովանդակություն ստանալու համար։