
Տելեգրամի հերթական (v.7.3) թարմացումն արդեն հասանելի է։
Տելեգրամի խմբային չատերը, դրանց ստեղծման պահից սկսած, բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել։ Դրանց էվոլյուցիան շարունակվում է։
Հերթական թարմացման ամենակարևոր նորությունը խմբերում ձայնային չատերն են։ Դրանք աուդիո կոնֆերանսներ են, որոնց կարող են միանալ խմբի անդամները։
Ձայնային չատեր
Տելեգրամի բոլոր խմբերում արդեն հնարավոր է գործարկել ձայնային չատ՝ սովորական, տեքստային չատին զուգահեռ։ Տեքստն ու ձայնն իրար օրգանիկ կլրացնեն մեկ ընդհանուր տարածությունում։
Ի տարբերություն սովորական զանգերի՝ մասնակիցները կարող են նախապես չպայմանավորվել ժամի մասին․ ձայնային չատը նրանց համար բաց է միշտ։ Այն կարող է ծառայել որպես ոչ ֆորմալ շփումների տարածք, որոնք չեն մնա տեքստային հաղորդագրությունների պատմությունում։
Խմբում անմիջապես երևում է, թե մասնակիցներից ով է այդ պահին խոսում ձայնային չատում։ Եթե զրուցակիցները հետաքրքրեն, կարող եք միանալ նրանց, մասնակցել զրույցին կամ պարզապես լսել։

Միանալո՛վ ձայնային չատին՝ դուք կարող եք շարունակել օգտվել Տելեգրամի հավելվածից, կարդալ և ուղարկել հաղորդագրություններ ցանկացած զրուցակցի։ Այդ ընթացքում միկրաֆոնը միացնելու կոճակը կմնա աչքի առաջ՝ եթե հանկարծ ասելիք ունենաք։
Android-ից օգտվողները կարող են հասանելիություն ունենալ միկրաֆոնին և տեսնել, թե ով է խոսում նույնիսկ այն ժամանակ, երբ ծածկել են Տելեգրամը։

Ցանկացած պահի կարելի է ձայնային չատին միանալու հրավեր ուղարկել խմբի այլ մասնակիցների, ում հետ ցանկանում եք զրուցել։ Ձայնային չատը խմբում կարող են գործարկել միայն ադմինիստրատորները՝ խմբի կարգավորումների « ⋮ » բաժնից։
Ձայնային չատերը կարող են փոխել մարդկանց օնլայն շփումների և համագործակցության մինչ այժմ ընդունված մեթոդդները։ Տելեգրամը նախատեսում է շարունակաբար բարելավել ձայնի որակը, զարգացնել աղմկախլացուցիչ համակարգը և հետագայում ավելացնել նաև էկրանով կիսվելու և վիդեոյի հնարավորություն։
Տաք կոճակներ
Տելեգրամի համակարգչային տարբերակում կարող եք ընտրել ստեղնաշարի կոճակների նախընտրելի համադրություններ՝ ձայնային չատերն ավելի հեշտ կառավարելու համար։ Դրանք կգործեն անգամ այն ժամանակ, երբ այդ պահին օգտվելիս լինեք այլ ծրագրերից։

Եթե հետաքրքրված եք թվային մարքեթինգով, միացե՛ք Tigran’s Channel ալիքին՝ նորությունները բացչթողնելու և Digital Marketing Forum չատին՝ քննարկումներին մասնակցելու համար։
Ծանուցում՝ Telegram v.7.4. չատերի արխիվի տեղափոխում դեպի Տելեգրամ | ArmContent
Ծանուցում՝ Telegram v7.5. Ինքնաոչնչացող նամակներ, վիջեթներ և հրավերի ժամանակավոր հղումներ | ArmContent
Ծանուցում՝ Telegram v7.6. Թարմացված ձայնային չատեր | ArmContent