Telegram v7.5. Ինքնաոչնչացող նամակներ, վիջեթներ և հրավերի ժամանակավոր հղումներ

Տելեգրամի v7.5 թարմացման արդյունքում ավելացվել են գրառումների ինքնաոչնչացման հնարավորություն բոլոր չատերում, ալիքներին և խմբերին միանալու հրավերի ժամանակավոր հղումներ, ինչպես նաև վիջեթներ՝ չատերին հեռախոսի էկրանից արագ հասանելիություն ստանալու համար։ Խմբերի մասնակիցների թիվն էլ դարձել է անսահմանափակ։

Գրառումների ինքնաոչնչացում

Արդեն մի քանի տարի է, ինչ Telegram-ի օգտվողները հնարավորություն ունեն անհետ վերացնել նամակները զրույցի բոլոր մասնակիցների համար։ Գաղտնի չատերում 2013թ․-ից սկսած կա ինքնաոչնչացման թայմեր, ինչը հնարավորություն է տալիս խուսափել նամակները ձեռքով ջնջելուց։

Այսօրվանից սկսած՝ գրառումների ինքնաոչնչացման հնարավորությունը հասանելի է բոլոր տեսակի չատերում։ Գրառումները կարող են ինքնաոչնչանալ 24 ժամից կամ 7 օրից։

Ինքնաոչնչացումը կվերաբերի միայն այն գրառումներին, որոնք կատարվել են թայմերը միացնելուց հետո, իսկ ավելի հին երկխոսությունը կմնա հասանելի։ Ի տարբերություն գաղտնի չատերի, հետհաշվարկը կընթանա գրառումը կատարելու, ոչ թե զրուցակցի ընթերցելու պահից սկսած։

Android ՕՀ-ում գրառումների ինքնաոչնչացումը միացնելու համար անհրաժեշտ է սեղմել ⋮ > մաքրել պատմությունը, այնուհետև ընտրել հետհաշվարկի նախընտրած ժամանակահատվածը։

iOS-ում անհրաժեշտ է մատը սեղմած պահել ցանկացած նամակի վրա, այնուհետև սեղմել «Ընտրել» > «Ջնջել չատը» էկրանի վերևի ձախ անկյունում > «Կարգավորել ինքնաոչնչացումը»։

Երբ թայմերը միացված է, դուք կարող եք գործողությունների մենյուում տեսնել, թե ինչքան ժամանակ է մնացել այս կամ այն գրառման ինքնաոչնչացմանը։

Խմբերում և ալիքներում գրառումների ինքնաոչնչացումը կարող են ակտիվացնել միայն ադմինիստրատորները։

Վիջեթներ հեռախոսի էկրանին

Կարևոր երկխոսություններին արագ հասանելիություն ստանալու համար այսուհետ կարող եք ավելացնել Telegram-ի վիջեթը հեռախոսի էկրանին։ «Chat» վիջեթը ցույց կտա վերջին գրառումներն ընտրված չատերում, իսկ «Shortcut» վիջեթը ցույց կտա միայն անունն ու նկարը։

Android-ում չատերն ու նամակները վիջեթներում թարմացվում են իրական ժամանակում, իսկ վիջեթի չափսերը կարելի է փոփոխել ձեր նախասիրությամբ։ iOS-ում վիջեթի չափսը ֆիքսված է, իսկ տվյալները թարմացվում են ավելի ուշ-ուշ․ դա կապված է համակարգում առկա սահմանափակումների հետ։

Վիջեթներն ավելացնելու համար անհրաժեշտ է մատը սեղմած պահել էկրանին, այնուհետև սեղմել «Վիջեթներ» (Android-ում) կամ «+» (iOS-ում), այոնւհետև ընտրել Telegram-ը։

Հրավերի ժամանակավոր հղումներ

Հրավերի հղւոմները հարմար գործիք են խմբերում և ալիքներում նոր մասնակիցներ ավելացնելու համար։ Այժ, հրավերի հիմնական հղումից բացի, ադմինները հնարավորություն ունեն ստեղծել լրացուցիչ հղումներ և սահմանափակել դրանց հասանելիության ժամկետը, օգտագործումների թիվը կամ երկուսը միասին։

Հրավերի յուրաքանչյուր հղում հնարավոր է ստանալ նաև QR կոդի տեսքով։ Միանալու համար օգտվողին պարզապես անհրաժեշտ է հեռախոսի տեսախցիկը պահել կոդի վրա։

Խմբերի և ալիքների ադմինները կարող են տեսնել, թե յուրաքանչյուր հղումով որ մասնակիցներն են միացել։ Սա կօգնի հետևություններ անել լսարանի ներգրավման տարբեր ուղիների վերաբերյալ։

Հրավերի հղումները կառավարել կարող եք խմբի կամ ալիքի պրոֆիլից․ անհրաժեշտ է սեղմել «Փոփոխել» > «Հրավերի հղումներ»։ Որպեսզի ստեղծեք QR կոդ, անհրաժեշտ է սեղմել (⋮) կամ (⋯) նշանը։

Անսահմանափակ մասնակիցներով խմբեր

Telegram-ում խմբերի մասնակիցների առավելագույն թիվը 200․000 է։ Այսօրվանից սկսած՝ նշված սահմանին մոտենալուն պես խումբը հնարավոր է փոխակերպել հեռարձակման խմբի՝ մասնակիցների անսահմանափակ թվով։

Հեռարձակման խմբերում գրառումներ կարող են կատարել միայն ադմինիստրատորները, սակայն մյուս մասնակիցները կշարունակեն հնարավորություն ունենալ մասնակցել ձայնային չատերին։

Հեռարձակման խմբերը հարմար են մեծ համայնքներին, որտեղ ադմինիստրատորները հրապարակում են նորություններ, մեկնաբանություններ և ինսայդներ մյուս մասնակիցների համար։

Արխիվի տեղափոխման ֆունկցիայի բարելավում

Տելեգրամի նախորդ թարմացմանը հասանելի դարձավ նամակագրության այլ հավելվածներից երկխոսությունների արխիվը դեպի Տելեգրամ տեղափոխելու հնարավորությունը։

Այսուհետ տեղափոխված նամակները կդասավորվեն իրենց ուղարկվելու ամսաթվով։ Սա կգործի այնպիսի երկխոսությունների համար, որտեղ առկա են 1000-ից պակաս թվով նամակներ։ Մնացած դեպքում՝ նոր նամակները նախկինի պես կհայտնվեն գոյություն ունեցող երկխուսության վերջում։

Թարմացում բողոքարկում ուղարկելու ինտերֆեյսում

Telegram-ի մոդերատորները յուրաքանչյուև ամիս ստուգում են հրապարակային նյութերի վերաբերյալ միլիոնավոր բողոքներ։ Ստուգման գործընթացն արագացնելու համար հավելվածն այսուհետ կառաջարկի ընտրել հստակ գրառումը՝ բողոքարկումն ուղարկելիս։

Բացի այդ, այսուհետ կարող եք բողոքարկման հետ ուղարկել նաև ձեր մեկնաբանությունը։ Դա հատկապես կօգնի կողծ հաշիվների վերաբերյալ բողոքներ ուղարկելիս։

Անիմացված նոր էմոջիներ

Տելեգրամը շարունակում է ավելացնել անիմացվա էմոջիներ յուրաքանչյուր թարմացման հետ։ Որպեսզի տեսնեք նոր անիմացիաներ, պարզապես որևէ չատում առանձին նամակով ուղարկեք ստորև ներկայացված էմոջիներից որևէ մեկը։

Telegram v7.5-ի թարմացումներն այսքանն էին։


This image has an empty alt attribute; its file name is tigrans-channel.jpg

Եթե հետաքրքրված եք թվային մարքեթինգով, միացե՛ք Tigran’s Channel ալիքին՝ նորությունները բացչթողնելու և Digital Marketing Forum չատին՝ քննարկումներին մասնակցելու համար։