Telegram v7.6. Թարմացված ձայնային չատեր

Ձայնային չատերը Տելեգրամի խմբերում հայտնվել են 2020թ․ դեկտեմբերին։ Այսօրվանից սկսած՝ դրանք հնարավոր է ստեղծել նաև ալիքներում, իսկ ունկնդիրների թիվն արդեն անսահմանափակ է։

Դրանից բացի՝ ձայնային չատերն արդեն հնարավոր է պահպանել պոդքասթի տեսքով, մասնակիցների ցանկում ավելացել են նրանց կենսագրությունները, ունկնդիրները կարող են ձեռք բարձրացնել՝ քննարկմանը մասնակցելու համար, իսկ խոսնակները՝ միանալ ձայնային չատին իրենց ալիքի անունից։

Ձայնային չատեր՝ առանց սահմանափակումների

Խմբերում և ալիքներում ձայնային չատերը չունեն մասնակիցների թվի սահմանափակումներ։ Զրույցներն ուղիղ եթերում միաժամանակ կարող են լսել միլիոնավոր մարդիկ։ Դրա շնորհիվ՝ Telegram-ն այժմ կարող է վերածվել լիարժեք ռադիոյի։

Ձայնային չատ ստեղծելու համար բացե՛ք ցանկացած ալիքի կամ խմբի պրոֆիլը, որում ադմինիստրատոր եք, սեղմե՛ք (⋮) կամ (⋯) և ընտրե՛ք «Սկսել ձայնային չատ»։

Եթերի ձայնագրություն

Եթերը բաց թողած հետևորդների հետ ձայնային չատով կիսվելու համար ավելացվել է հնարավորություն, որպեսզի ադմինիստրատորները կարողանան ձայնագրել ձայնային չատը։

Ձայնագրությունն անջատելուց հետո աուդիո ֆայլը կհայտնվի ձեր «Saved Messages» չատում։ Մասնակիցները կարող են իմանալ, որ չատը ձայնագրվում է անվանման մոտ հայտնվող կարմիր կետիկից։

Ձեռք բարձրացնել

Եթե չատին որպես ունկնդիր մասնակցող մարդկանց չի թույլատրվել մասնակցել որպես խոսնակ, ապա նրանք կարող են ձեռք բարձրացնել, որպեսզի խնդրեն ադմինիստրատորներին տալ իրենց ձայնի իրավունք։

Որպեզի ադմինիստրատորների համար ավելի հեշտ լինի կողմնորոշվել, թե ում տալ ձայնը, մասնակիցների ցանկում երևում է նաև «Ձեր մասին» բաժնում լրացված տեքստը։ Այնտեղ կարելի է նշել ձեր մասնագիտական հմտությունները, հետաքրքրությունները և նույնիսկ խոսնակներին ուղղվող հարցի մի մասը։

Հղումներ խոսնակների և ունկնդիրների համար

Հրապարակային խմբերի և ալիքների ադմինիստրատորներն արդեն կարող են ստեղծել հրվերի հղումներ, որոնք անմիջապես բացում են ձայնային չատը։ Կարելի է ստեղծել առանձին հղումներ խոսնակների և ունկնդիրների համար։ Հրավիրված խոսնակները ստիպված չեն լինի սպասել, թե երբ իրենց թույլ կտան միացնել խոսափողը։ Իսկ ունկնդիրների համար նախատեսված հրավերի հղումը հարմար է, որպեսզի տարածեք այն հետաքրքրված լսարանի համայնքներում։

Որպեսզի նշեք զրույցի թեման նոր մասնակիցների համար, դուք կարող եք ընտրել անվանում ձայնային չատի համար։

Մասնակցություն ալիքի անունից

Ձայնային չատին միանալ արդեն հնարավոր է ոչ միայն սեփական անունից, այլ նաև ձեր ալիքներից որևէ մեկի անունից։ Այդպիսով հանրային գործիքչները կարող են խուսափել իրենց անձնական հաշվի նկատմամբ անցանկալի ուշադրությունից։


This image has an empty alt attribute; its file name is tigrans-channel.jpg

Եթե հետաքրքրված եք թվային մարքեթինգով, միացե՛ք Tigran’s Channel ալիքին՝ նորությունները բաց չթողնելու և Digital Marketing Forum չատին՝ քննարկումներին մասնակցելու համար։