19 հարց, որոնք կօգնեն կառուցել պոտենցիալ հաճախորդի կերպարը

Կոնտենտ մարքեթինգային արշավ սկսելուց առաջ անհրաժեշտ է ճանաչել ընթերցողին, ճանաչել պոտենցիալ հաճախորդին:

Լավ է ասված, այնպես չէ՞: Իսկ ինչպե՞ս ճանաչել: Չէ՞ որ մենք չենք կարող անձամբ ծանոթանալ մեր բոլոր հաճախորդների, պոտենցիալ հաճախորդների ու ընթերցողների հետ:

Ամեն ինչ այնքան էլ բարդ չէ: Պարզապես պետք է պատասխանել մի շարք հարցերի և պատասխանները ֆիքսելով՝ կազմել իդեալական ընթերցողի կերպարը, ով մեր պոտենցիալ հաճախորդն է:

19 հարց, որոնց պատասխանները կօգնեն կառուցել իդեալական հաճախորդի կերպարը.

Շարունակել կարդալ

Վիզուալ կոնտենտ. ինֆոգրաֆիկա ստեղծելու 5 պարզ ու անվճար գործիք

Կոնտենտ մարքեթինգի ամենակարևոր և մեծ արագությամբ տարածվող բաղադրիչներից մեկը վիզուալ կոնտենտն է: Գրագետ վիզուալ կոնտենտ ստեղծելն այնքան էլ հեշտ չէ: Բացի երևակայությունից, այն պահանջում է նաև դիզայներական գործիքների հետ աշխատելու կարողություն:

Վիզուալ կոնտենտի տեսակներից մեծ տարածում է ստանում ինֆոգրաֆիկան:

Շարունակել կարդալ

Կոնտենտ մարքեթինգի 10 բլոգ, որոնք կօգնեն մնալ թեմայի մեջ

Content Marketing Books

Կոնտենտ մարքեթինգի մասին բազմաթիվ գրքեր կան գրված: Դրանց մի մասը հաջողված են, մյուս մասը՝ ոչ այնքան: Սակայն դրանք բոլորը ունեն մեկ ընդհանուր թերություն. կոնտենտ մարքեթինգի զարգացմանը զուգահեռ զարմանալի արագությամբ հնանում են և կորցնում արդիականությունը:

Իհարկե, այդ գրքերից շատ բան կարելի է սովորել: Սակայն ինտերնետ մարքեթինգի և մասնավորապես կոնտենտ մարքեթինգի նորություններին ու տենդենցներին մշտապես հետևելու համար շատ օգտակար հարթակ են թեմատիկ բլոգերը:

Ներկայացնում ենք կոնտենտ մարքեթինգի 10 բլոգ, որոնք կօգնեն մնալ թեմայի մեջ:

Շարունակել կարդալ

Ինչպես են մարդիկ օգտագործում կապի սարքավորումները (Google-ի զեկույցը)

Ինտերնետ մարքեթոլոգների համար շատ կարևոր է իմանալ, թե ինչպես են մարդիկ օգտագործում կապի սարքավորումները: Այս թեմայով Google-ը օրերս ներկայացրեց իր հետազոտության արդյունքները: Զեկույցում նշված է, թե ինչպես, երբ և որտեղ են մարդիկ օգտագործում կապի միջոցները, որ միջոցներից են ավելի շատ օգտվում, ինչ են փնտրում և այլն:

Կարևոր բացահայտումներ. 

  • Մոբայլն առաջին տեղում է
  • Մենք ազատորեն տեղաշարժվում ենք մի սարքավորումից մյուսը
  • Սարքավորումների օգտագործումը կախված է մեր գտնվելու վայրից
  • Որոնելիս գերակշռում է մոբայլը
  • Web կայքերը ամենաշատ օգտագործվող ռեսուրսն են և փնտրվում են կապի բոլոր սարքավորումներով

Շարունակել կարդալ

SEO-ն սկսնակների համար | վեբինար Simple Solutions-ի կողմից

Կայքերի 10 թերություններ, որոնք նյարդայնացնում են ընթերցողին հոդվածում անդրադարձել էինք մի շարք բացթողումների, որոնցից խուսափելով կարող եք էականորեն բարձրացնել Ձեր կայքի արդյունավետությունը։

Իսկ ինչպե՞ս հասնել նրան, որ ընթերցողները հեշտությամբ գտնեն Ձեր կայքը որոնողական համակարգերում։ 

SEO (Search Engine Optimization) — Որոնողական համակարգերի օպտիմալացում. երկարաժամկետ գործընթաց է,  որը ուղղված է որոնման արդյունքներում (SERP — Search engine results page) կայքի տեսանելիության բարձրացնելուն: Շարունակել կարդալ

Twitter-ի գնորդը հայտնի կդառնա հոկտեմբերի 27-ին

Հիշու՞մ եք՝ գրել էինք, որ Google-ը Twitter-ի ամենահավանական գնորդների շարքում է:
Երեկ recode.net-ը հայտարարեց, որ Google-ը և Disney-ը դադարեցրել են բանակցությունները և այլևս չեն հավակնում գնել Twitter-ը: Այս հայտարարությունից հետո Twitter-ի արժեթղթեր այսօր կտրուկ էժանացան: Դրանք մոտ 20%-ով թանկացել էին սեպտեմբերի 23-ին՝ CNBC-ի զեկույցից հետո:

Twitter-ի արժեթղթերը կրկին էժանանում են

Twitter-ի արժեթղթերը կրկին էժանանում են:

Սրան հաջորդեց Reuters-ի այսօրվա հայտարարությունը, ըստ որի՝ Twitter-ը իր հավանական գնորդներին հաղորդել է, որ բանակցությունները շուտով ավարտին կհասցնի և հոկտեմբերի 27-ին կհայտարարի գնորդի անունը:

Այժմ որպես ամենահավանակն գնորդ նշվում է Salesforce-ը:

Ինչպես բարձրացնել ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը

Ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը բարձրացնելը շատերի համար գլխացավանք է դառնում: Թվում է, թե Դուք ամեն ինչ ճիշտ եք անում, սակայն ձեր էջը այնպես չի տարածվում, ինչպես կցանկանայիք: Ներկայացնում ենք 10 պարզ քայլ, որոնք կօգնեն բարձրացնել ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը: Շարունակել կարդալ

Google-ը որպես Twitter-ը գնելու գլխավոր հավակնորդ: Twitter-ի արժեթղթերը կտրուկ թանկանում են:

CNBC-ի 23.09.16թ. զեկույցի համաձայն՝ Twitter-ը շուտով պաշտոնապես վաճառքի կհանվի: Աղբյուրի հաղորդմամբ որոշ տեխնոլոգիական և մեդիա ընկերություններ արդեն հետաքրքրված են այդ գործարքով:
Հավանական գնորդների շարքում նշվում են Google-ն ու Salesforce-ը, սակայն դրանք միակ թեկնածուները չեն: Շարունակել կարդալ

FB էջերում ու գովազդներում լուսանկարների չափսերի ամբողջական ուղեցույց (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

Facebook-ը պարբերաբար փոխում է լուսանկարների օպտիմալ չափսերը: Ձեր Ֆեյսբուքյան էջն ու գովազդները ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է օգտագործել ճիշտ չափսի լուսանկարներ:

Վերջին փոփոխությունների առիթով ինտերնետ մարքեթինգի հայտնի մասնագետ Jon Loomer-ը իր բլոգում ներկայացրել է FB էջերում ու գովազդներում  լուսանկարների չափսերի ամբողջական ուղեցույց, ինչը ստորև ներկայացնում ենք Ձեզ:

Շարունակել կարդալ

Twitter-ը կփոխի 140 սիմվոլի հաշվարկի սկզբունքը

Ընդամենը մի քանի օրից՝ սեպտեմբերի 19-ին, Twitter-ը կփոխի 140 սիմվոլի հաշվարկի սկզբունքը:

Ավանդական 140 սիմվոլի սահմանափակումը կմնա նույնը, սակայն այսուհետ չեն հաշվարկվի և հրապարակման թույլատրելի երկարության վրա չեն ազդի տեղադրվող հղումները (link): Որպես սիմվոլ չեն հաշվարկվի նաև հրապարակվող մեդիա ֆայլերը՝ լուսանկարներ, Gif-եր, տեսանյութեր և այլն: Շարունակել կարդալ