Ինչպե՞ս վերնագրի օգնությամբ գրավել ընթերցողներին

Գովազդի արքան՝ Դեյվիդ Օգիլվին, պնդում էր, որ միջինում մարդիկ վերնագրերը կարդում են 5 անգամ ավելի հաճախ, քան դրանց հաջորդող տեքստերը: Այստեղից հետևություն՝ եթե Դուք վերնագրում չեք նշում Ձեր պրոդուկտի մասին, կամ չեք ստիպում մարդկանց՝ կարդալ տեքստը, ապա կորցնում եք Ձեր պոտենցիալ հաճախորդների 80%-ին:

Եթե Դուք բացել եք այս հոդվածը և կարդում եք, ապա հավանաբար համաձայն եք Օգիլվիի հետ: Այսպիսով, մեր խնդիրն է՝ գրել այնպիսի վերնագրեր, որոնք կմեծացնեն հաճախելիությունը և կնպաստեն վաճառքների աճին: Շարունակել կարդալ

Ինչպես բարձրացնել հրապարակման արդյունավետությունը Ֆեյսբուքում

Եթե Դուք որոշել եք, որ Ձեր բիզնեսը կարիք ունի Facebook-ով առաջխաղացման, ապա վստահ եղեք, որ շատ ճիշտ որոշում եք կայացրել 🙂

Դա ամենակարևոր բաղադրիչներից մեկն է Ձեր ինտերնետ-ստրատեգիան (եթե իհարկե այդպիսին ունեք) ռեալիզացնելու ճանապարհին: Բայց այստեղ առաջանում են մի շարք հարցեր՝ ինչպե՞ս գնահատել աշխատանքի արդյունավետությունը տվյալ սոցցանցում, ի՞նչը և ինչպե՞ս հաշվել, ինչի՞ն հետևել:
SMM (Social media marketing) վերլուծություններով զբաղվող հանրահայտ Simply Measured ծառայությունը առաջարկում է 10 խորհուրդ, որոնք կօգնեն բարձրացնել հրապարակման արդյունավետությունը Ֆեյսբուքում: Շարունակել կարդալ

Կոնտենտ մարքեթինգ. լսարանի 3 տիպերը

Կոնտենտ մենեջերների ամենատարածված սխալներից մեկն այն է, որ նրանք երբեմն փորձում են ստեղծել կայք՝ բոլորի համար և ամեն ինչի մասին: Ինչը սակայն բերում է կոնվերսիայի չափազանց ցածր մակարդակի: Կրկին հանգում ենք կարևորագույն խնդրին՝ որոշել, թե որն է մեր թիրախային լսարանը:

Պոտենցիալ հաճախորդներին դասակարգելու տարբեր մեթոդներ կան. ըստ սոցիալ-դեմոգրաֆիական ցուցանիշների, ըստ այն թունելների, որոնցով նրանք հասնում են մեզ, ըստ նրանց կենտրոնացվածության տարբեր սոցիալական հարթակներում և այլն:

Jeffrey K. Rohrs-ը օնլայն լսարանը դասակարգելու մի հետաքրքիր սկզբունք է առաջարկում՝ կախված կոնտենտի տարբեր տեսակների նկատմամբ լսարանի հետաքրքրվածության պատճառներից:

Ամերիկացի մասնագետը առաջարկում է առանձնացնել 3 տիպի լսարան՝ փնտրողներ, խթանողներ և հետևողներ: Շարունակել կարդալ

Կոնտենտ մարքեթինգ. ինչի՞ց սկսել

Ամեն անգամ, երբ փնտրում ենք նոր աշխատակից, կամ արտահաստիքային (freelance) աշխատող, ով պետք է զբաղվի կոնտենտ ստեղծելով և տեքստեր գրելով (copywriting), մենք հանդիպում ենք միևնույն խնդրին. թյուրըմբռնում: Նույնիսկ երկու կողմերի բարձր պրոֆեսիոնալիզմի, գրագետ աշխատանքի դեպքում, այնուամենայնիվ, խնդիր է առաջանում առաջադրանքը դիմացինին ճիշտ բացատրելու մեջ: Միշտ չէ, որ հաջողվում է պահանջվող աշխատանքը և հանձնարարությունը այնպես բացատրել, որ դիմացինդ ամբողջությամբ մտնի դրա մեջ և հասկանա էությունը:

Հիմնականում խնդիրը գալիս է նրանից, որ ղեկավարը չունի հստակ համակարգ և պատկերացում, թե ինչ է պետք իրեն: Մյուս կողմից՝ կոնտենտ ստեղծողն էլ չունի բավական գիտելիքներ առարկայի մասին, որպեսզի ստեղծի որակյալ կոնտենտ: Շարունակել կարդալ