Այսօր Ֆեյսբուքում բավականին մեծ տարածում է գտել վերնագրով խաբելու և հաճախումներ «գողանալու» տհաճ երևույթը:Հավանաբար ձեզնից շատերը գոնե մեկ անգամ խաբված կլինեն դրանցով: Իրոք, նյարդայնացնող է …
Հայտնի է, որ Facebook-ը ակտիվորեն աշխատում է News Feed-ը հնարավորինս հետաքրքիր և օգտակար դարձնել մարդկանց համար:
Հունիսի 29-ին Ֆեյսբուքը պաշտոնապես հայտարարեց, որ լրահոսում նախապատվությունը տրվելու է ընկերների և բարեկամների արած հրապարակումներին: Սրա նպատակը այն էր, որ մարդիկ բաց չթողնեն իրենց հարազատների կյանքում տեղի ունեցող իրադարձությունները:
Երեկ՝ օգօստոսի 4-ին Ֆեյսբուքը ևս մեկ շատ հետաքրքիր հայտարարություն արեց առ այն, որ իրենք թարմացնում են News Feed-ը և շարունակում են պայքարել խաբող, քլիքաբեր (Click-baiting) վերնագրերի դեմ:
Ֆեյսբուքը դեռևս 2014-ից մշակել էր մի ալգորիթմ, որի օգնությամբ, այն հոդվածները, որոնք բացելուց հետո մարդիկ անմիջապես վերադառնում են News Feed, լրահոսում հայտնվում են ավելի ցածր տեղերում: Սա իհարկե իր արդյունքը տվեց: Սակայն ամբողջությամբ չլուծեց խնդիրը: Մարդիկ ցանկանում են լրահոսում տեսնել միայն հավաստի ինֆորմացիա: Շարունակել կարդալ →