Ինչպես են մարդիկ օգտագործում կապի սարքավորումները (Google-ի զեկույցը)

Ինտերնետ մարքեթոլոգների համար շատ կարևոր է իմանալ, թե ինչպես են մարդիկ օգտագործում կապի սարքավորումները: Այս թեմայով Google-ը օրերս ներկայացրեց իր հետազոտության արդյունքները: Զեկույցում նշված է, թե ինչպես, երբ և որտեղ են մարդիկ օգտագործում կապի միջոցները, որ միջոցներից են ավելի շատ օգտվում, ինչ են փնտրում և այլն:

Կարևոր բացահայտումներ. 

  • Մոբայլն առաջին տեղում է
  • Մենք ազատորեն տեղաշարժվում ենք մի սարքավորումից մյուսը
  • Սարքավորումների օգտագործումը կախված է մեր գտնվելու վայրից
  • Որոնելիս գերակշռում է մոբայլը
  • Web կայքերը ամենաշատ օգտագործվող ռեսուրսն են և փնտրվում են կապի բոլոր սարքավորումներով

Շարունակել կարդալ

Թոփ 100. Հայկական ո՞ր FB էջերն ունեն ավելի շատ հետևողներ:

Socialbakers.com կայքի օգնությամբ կարելի է հետևել կոնկրետ որևէ երկրում գրանցված  FB էջերի վիճակագրությանը: Ընդ որում, հնարավոր է դասակարգել կամ ըստ համընդհանուր like-երի քանակի, կամ ըստ տեղական like-երի:
Հնարավոր է նաև տարանջատել էջերը ըստ իրենց գործունեության ոլորտի (սպորտային, մեդիա, ֆինանսաբանկային և այլն):

Հայկական էջերից ամենաշատ հավանումներ ունի Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական էջը (ավելի քան 2.6 մլն), ինչը զարմանալի չէ: Սակայն տեղական like-երի հաշվարկով նույն այդ էջը ընդամենը 17-րդն է (մոտ 160.000):

Տեղական լայքերի հաշվարկում Հայաստանում գործող էջերի թոփ տեսնյակում կա ընդամենը մեկ բրենդ՝ Light Style-ը (4-րդ հորիզոնական): Մյուսները հիմնականում լրատվական կայքերի ֆեյսբուքյան էջերն են: Առաջին 3 հորիզոնականներում News.am-ը, Blognews.am-ը և Tert.am-ն են: Սա իհարկե չի խոսում ի օգուտ մեր բրենդերի:

Իսկ որո՞նք են Հայաստանում գործող բրենդերի FB էջերի թոփ 100-ը:

Դասակարգումն արված է ըստ տեղական լայքերի: Աջ սյունակում նշված է նույն էջերի ընդհանուր լայքերի քանակը (28.08.2016-ի տվյալներով): Շարունակել կարդալ