Ինչպես են մարդիկ օգտագործում կապի սարքավորումները (Google-ի զեկույցը)

Ինտերնետ մարքեթոլոգների համար շատ կարևոր է իմանալ, թե ինչպես են մարդիկ օգտագործում կապի սարքավորումները: Այս թեմայով Google-ը օրերս ներկայացրեց իր հետազոտության արդյունքները: Զեկույցում նշված է, թե ինչպես, երբ և որտեղ են մարդիկ օգտագործում կապի միջոցները, որ միջոցներից են ավելի շատ օգտվում, ինչ են փնտրում և այլն:

Կարևոր բացահայտումներ. 

  • Մոբայլն առաջին տեղում է
  • Մենք ազատորեն տեղաշարժվում ենք մի սարքավորումից մյուսը
  • Սարքավորումների օգտագործումը կախված է մեր գտնվելու վայրից
  • Որոնելիս գերակշռում է մոբայլը
  • Web կայքերը ամենաշատ օգտագործվող ռեսուրսն են և փնտրվում են կապի բոլոր սարքավորումներով

Շարունակել կարդալ

SEO-ն սկսնակների համար | վեբինար Simple Solutions-ի կողմից

Կայքերի 10 թերություններ, որոնք նյարդայնացնում են ընթերցողին հոդվածում անդրադարձել էինք մի շարք բացթողումների, որոնցից խուսափելով կարող եք էականորեն բարձրացնել Ձեր կայքի արդյունավետությունը։

Իսկ ինչպե՞ս հասնել նրան, որ ընթերցողները հեշտությամբ գտնեն Ձեր կայքը որոնողական համակարգերում։ 

SEO (Search Engine Optimization) — Որոնողական համակարգերի օպտիմալացում. երկարաժամկետ գործընթաց է,  որը ուղղված է որոնման արդյունքներում (SERP — Search engine results page) կայքի տեսանելիության բարձրացնելուն: Շարունակել կարդալ

Կայքերի 10 թերություններ, որոնք նյարդայնացնում են ընթերցողին

Մուտքային մարքեթինգի (Inbound marketing) կարևորագույն կանոնն է՝ չնյարդայնացնել ընթերցողին: Սակայն, կարծում եմ Դուք էլ կհաստատեք, որ շատ կայքերում դեռևս հանդիպում են երևույթներ, որոնք ուղղակի կարող են հունից հանել ընթերցողին:

Սա իհարկե բացասական ազդեցություն է ունենում բրենդի հեղինակության, կայքի հաճախումների և, ի վերջո, կոնվերսիայի վրա:

Ինչպե՞ս խուսափել դրանցից: Նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են այդ երևույթները, որ նյարդայնացնում են ընթերցողներին:

Այս հոդվածում կներկայացնենք կայքերի ամենատարածված 10 թերությունները, որոնցից խուսափելով կարող եք էականորեն բարելավել Ձեր կայքի արդյունավետությունը: Շարունակել կարդալ

A/B Testing — Ինչպե՞ս մեծացնել հաճախումների հոսքը եվ կոնվերսիան

Դիզայնի, վեբ ծրագրավորման կամ ինտերնետ մարքեթինգի հետ առնչվող մարդիկ հավանաբար լսած կլինեն A/B Testing-ի մասին: Այս գործիքը երբեմն այնքան պարզ է թվում, որ մարդիկ թերահավատորեն են մոտենում դրան, սակայն արդյունքը հաճախ զարմացնում է:

Հոդվածում ներկայացված են A/B թեսթի էությունը, սկզբունքները և մի քանի պարզ խորհուրդներ այն ավելի արդյունավետ դարձնելու համար: Շարունակել կարդալ