
Հայաստանում LinkedIn-ի մատուցած ծառայությունների դիմաց վճարումներին այսուհետ կավելանա 20% ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ): Այս մասին LinkedIn-ի կողմից ուղարկվել է ծանուցում հայաստանյան օգտվողներն (նկարը՝ ստորև):
Շարունակել կարդալՀայաստանում LinkedIn-ի մատուցած ծառայությունների դիմաց վճարումներին այսուհետ կավելանա 20% ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ): Այս մասին LinkedIn-ի կողմից ուղարկվել է ծանուցում հայաստանյան օգտվողներն (նկարը՝ ստորև):
Շարունակել կարդալFacebook-ը փոփոխություններ է մտցնում իր լրահոսի ալգորիթմում, որոնց նպատակն է՝ խթանել օրիգինալ լրատվական քոնթենթը։ Ընդգծենք, որ այս փոփոխությունը վերաբերում է միայն լրատվական քոնթենթին։
Հայտարարության մեջ նշված է, որ այս փոփոխություններն արվում են, քանի որ Ֆեյսբուքի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ցանկանում են լրահոսում տեսնել հավաստի և ինֆորմատիվ նորություններ։
Շարունակել կարդալFacebook-ը ներկայացրել է խմբերի (group) նոր տեսակ՝ ծնողների համար։ Դրանք ունեն մի շարք առավելություններ, ինչպես օրինակ՝ անանուն հրապարակումներ անելու հնարավորությունն է։
Ծնողական խմբերի նոր տեսակը հնարավորություն է ծնողական համայնքի շփումներն իրականացնել նորովի։ Խմբերի ադմինիստրատորները հնարավորություն կունենան որպես խմբի տեսակ ընտրել «Ծնողական խումբ», ինչը խմբի անդամների համար կավելացնի 3 հնարավորություն․ անանուն գրառումներ, հատուկ պիտակներ (badge-եր), մենթորություն։
Շարունակել կարդալԻմ հրապարակումներին հետևողները, վստահ եմ, նկատել են, որ ես անթաքույց համակրում եմ Telegram-ը։ Սակայն այս հոդվածով ցանկանում եմ Telegram-ում ալիք ունենալ-չունենալու հարցին անդրադառնալ ոչ թե էմոցիոնալ, այլ ռացիոնալ դիտանկյունից։
Շարունակել կարդալԹե ինչ է Telegram-ը և ինչ առավելություններ ունի, կարդացեք այստեղ։
Facebook-ը գործարկում է նոր գործիք` Messenger Rooms-ը, որը հնարավորություն կտա ստեղծել մինչև 50 մասնակիցներով վիդեո-սենյակներ։ Սա, կարելի է ասել, Facebook-ի պատասխանն է Zoom-ի անակնկալ աճին, ինչը տեղի ունեցավ COVID-19 համավարակի տարածման պատճառով։
Ապրիլի 24-ին Մարկ Ցուկերբերգը ուղիղ եթերում հայտարարեց, որ Facebook-ը գործարկում է «Messenger Rooms» նոր գործիքը։ Որպես վիդեո ներկայացվածության ֆորմատ այն նոր չէ, սակայն նոր է Facebook-ի համար։
Շարունակել կարդալԵթե դուք դեռևս գրանցված չեք Telegram-ում, բայց տարբեր տեղերից, պարբերաբար լսում եք դրա մասին և մինչև վերջ չեք հասկանում, թե ինչ է, ի վերջո, այն և ինչ առավելություններ ունի, ապա այս հոդվածը ձեզ համար է։
Հոդվածի նախնական տարբերակը գրել եմ 2019-ի փետրվարին՝ DMS-ի բլոգի համար։
Տելեգրամը նամակագրության համակարգ է, որի գաղափարի հիմքում դրված են արագության և անվտանգության (գաղտնիության) սկզբունքները։ Այն գերարագ է, պարզ և ամբողջությամբ անվճար։ Telegram-ը հնարավոր է օգտագործել կապի բոլոր սարքավորումներով միաժամանակ․ այն շատ արագ սինխրոնացվում է թե՛ մոբայլ սարքավորումների, թե՛ թաբլեթների և թե՛ համակարգիչների վրա։
Շարունակել կարդալԳոյություն ունի տարածված մի տեսություն, ըստ որի Facebook-ը հեռախոսի միջոցով լսում է մեր առօրյա խոսակցությունները (ոչ հեռախոսազանգերը) և դրանց հիման վրա գովազդ է ցուցադրում։
Այս տեսությանը հավատացողները բերում են օրինակներ իրենց առօրյա կյանքից, թե ինչպես են իրենք առօրյայում զրուցելիս եղել ինչ-որ թեմայով, այնուհետև մուտք են գործել Facebook և առաջին հրապարակումներից մեկը, որ տեսել են, հենց այդ թեմայով գովազդն է եղել։
Վստահ եմ՝ կարդալով այս տողերը, դուք նույնպես հիշեցիք նմանատիպ դեպք։ Օրինակ՝ դուք խոսում եք, թե ինչքան կուզենայիք ձեռք բերել նոր iPhone, այնուհետև թերթում եք ձեր լրահոսը, և․․․ տադա՜մ․․․ iPhone-ի գովազդ։
Հետևաբար հարց է առաջանում․ արդյո՞ք Ֆեյսբուքը լսում է մեր խոսակցությունները։
Շարունակել կարդալՀայաստանում սոց․ մեդիա մարքեթինգով զբաղվողները (այս բառը չեմ սիրում, բայց պայմանական նրանց անվանենք «smm-շիկ») կհաստատեն․ գրեթե բոլոր գործընկերները, ում հետ սկսում ենք համագործակցել, հարցնում են․
«Հիմա ի՞նչ, հրավիրու՞մ ենք մեր բոլոր ծանոթ-բարեկամներին՝ էջը լայքելու»։
Այս հարցից հետո smm-շիկների մի մասը երկար պայքարից հետո համոզում է, որ դա սխալ է։ Մյուս մասը գլուխ չի դնում՝ անելով այնպես, ինչպես պահանջում են։ Երրորդ խումբը (ցավոք, այդիպիսիք նույնպես կան), հենց իրենք են նախաձեռնում հրավերների տարափ՝ էջը հավանելու առաջարկ ուղարկելով ում պատահի։
Լավ, ի վերջո, ո՞րն է ճիշտ․ հրավիրե՞լ հնարավորինս շատ ընկերների՝ հավանելու էջը թե՞ ոչ։ «Արգելե՞լ» ընկերության տիրոջն ու տնօրենին հրավիրել իրենց բոլոր ընկերներին, Ռուսաստանի բարեկամներին և առավոտից երեկո քաղաքական թեմաների մեջ խրված Ֆեյսբուքյան ակտիվիստներին։
Շարունակել կարդալՀիշու՞մ եք՝ գրել էինք, որ Google-ը Twitter-ի ամենահավանական գնորդների շարքում է:
Երեկ recode.net-ը հայտարարեց, որ Google-ը և Disney-ը դադարեցրել են բանակցությունները և այլևս չեն հավակնում գնել Twitter-ը: Այս հայտարարությունից հետո Twitter-ի արժեթղթեր այսօր կտրուկ էժանացան: Դրանք մոտ 20%-ով թանկացել էին սեպտեմբերի 23-ին՝ CNBC-ի զեկույցից հետո:
Twitter-ի արժեթղթերը կրկին էժանանում են:
Սրան հաջորդեց Reuters-ի այսօրվա հայտարարությունը, ըստ որի՝ Twitter-ը իր հավանական գնորդներին հաղորդել է, որ բանակցությունները շուտով ավարտին կհասցնի և հոկտեմբերի 27-ին կհայտարարի գնորդի անունը:
Այժմ որպես ամենահավանակն գնորդ նշվում է Salesforce-ը:
Ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը բարձրացնելը շատերի համար գլխացավանք է դառնում: Թվում է, թե Դուք ամեն ինչ ճիշտ եք անում, սակայն ձեր էջը այնպես չի տարածվում, ինչպես կցանկանայիք: Ներկայացնում ենք 10 պարզ քայլ, որոնք կօգնեն բարձրացնել ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը: Շարունակել կարդալ