CNBC-ի 23.09.16թ. զեկույցի համաձայն՝ Twitter-ը շուտով պաշտոնապես վաճառքի կհանվի: Աղբյուրի հաղորդմամբ որոշ տեխնոլոգիական և մեդիա ընկերություններ արդեն հետաքրքրված են այդ գործարքով:
Հավանական գնորդների շարքում նշվում են Google-ն ու Salesforce-ը, սակայն դրանք միակ թեկնածուները չեն: Շարունակել կարդալ
SMM
FB էջերում ու գովազդներում լուսանկարների չափսերի ամբողջական ուղեցույց (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Facebook-ը պարբերաբար փոխում է լուսանկարների օպտիմալ չափսերը: Ձեր Ֆեյսբուքյան էջն ու գովազդները ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է օգտագործել ճիշտ չափսի լուսանկարներ:
Վերջին փոփոխությունների առիթով ինտերնետ մարքեթինգի հայտնի մասնագետ Jon Loomer-ը իր բլոգում ներկայացրել է FB էջերում ու գովազդներում լուսանկարների չափսերի ամբողջական ուղեցույց, ինչը ստորև ներկայացնում ենք Ձեզ:
Twitter-ը կփոխի 140 սիմվոլի հաշվարկի սկզբունքը
Ընդամենը մի քանի օրից՝ սեպտեմբերի 19-ին, Twitter-ը կփոխի 140 սիմվոլի հաշվարկի սկզբունքը:
Ավանդական 140 սիմվոլի սահմանափակումը կմնա նույնը, սակայն այսուհետ չեն հաշվարկվի և հրապարակման թույլատրելի երկարության վրա չեն ազդի տեղադրվող հղումները (link): Որպես սիմվոլ չեն հաշվարկվի նաև հրապարակվող մեդիա ֆայլերը՝ լուսանկարներ, Gif-եր, տեսանյութեր և այլն: Շարունակել կարդալ
Կոնտենտ մարքեթինգ. էֆեկտիվ վիզուալ կոնտենտի 6 տեսակ
Եթե Դուք պատրաստվում եք ինտերնետ-մարքեթինգային արշավ սկսել, պետք է հստակ իմանաք, թե կոնտենտի որ տեսակն է ավելի գրավիչ Ձեր թիրախային լսարանի համար: Տեքստային կոնտենտը եղել է և մնում է կոնտենտ մարքեթինգի անբաժանելի մասը, սակայն գնալով ավելի մեծ դեր է ստանում վիզուալ կոնտենտը:
Մարդու ուղեղին հասնող ինֆորմացիայի 90%-ը ստացվում է տեսողական ճանապարհով: Ինչքան տպավորիչ, վառ և հիշվող լինի վիզուալ կոնտենտը, այնքան ավելի արդյունավետ կլինի Ձեր կոնտենտ-մարքեթինգային արշավը:
Այս հոդվածում Ձեզ կներկայացնենք վիզուալ կոնտենտի 6 տեսակ, որոնք գրավում են ընթերցողներին: Շարունակել կարդալ
Կայքերի 10 թերություններ, որոնք նյարդայնացնում են ընթերցողին
Մուտքային մարքեթինգի (Inbound marketing) կարևորագույն կանոնն է՝ չնյարդայնացնել ընթերցողին: Սակայն, կարծում եմ Դուք էլ կհաստատեք, որ շատ կայքերում դեռևս հանդիպում են երևույթներ, որոնք ուղղակի կարող են հունից հանել ընթերցողին:
Սա իհարկե բացասական ազդեցություն է ունենում բրենդի հեղինակության, կայքի հաճախումների և, ի վերջո, կոնվերսիայի վրա:
Ինչպե՞ս խուսափել դրանցից: Նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են այդ երևույթները, որ նյարդայնացնում են ընթերցողներին:
Այս հոդվածում կներկայացնենք կայքերի ամենատարածված 10 թերությունները, որոնցից խուսափելով կարող եք էականորեն բարելավել Ձեր կայքի արդյունավետությունը: Շարունակել կարդալ
Թոփ 100. Հայկական ո՞ր FB էջերն ունեն ավելի շատ հետևողներ:
Socialbakers.com կայքի օգնությամբ կարելի է հետևել կոնկրետ որևէ երկրում գրանցված FB էջերի վիճակագրությանը: Ընդ որում, հնարավոր է դասակարգել կամ ըստ համընդհանուր like-երի քանակի, կամ ըստ տեղական like-երի:
Հնարավոր է նաև տարանջատել էջերը ըստ իրենց գործունեության ոլորտի (սպորտային, մեդիա, ֆինանսաբանկային և այլն):
Հայկական էջերից ամենաշատ հավանումներ ունի Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական էջը (ավելի քան 2.6 մլն), ինչը զարմանալի չէ: Սակայն տեղական like-երի հաշվարկով նույն այդ էջը ընդամենը 17-րդն է (մոտ 160.000):
Տեղական լայքերի հաշվարկում Հայաստանում գործող էջերի թոփ տեսնյակում կա ընդամենը մեկ բրենդ՝ Light Style-ը (4-րդ հորիզոնական): Մյուսները հիմնականում լրատվական կայքերի ֆեյսբուքյան էջերն են: Առաջին 3 հորիզոնականներում News.am-ը, Blognews.am-ը և Tert.am-ն են: Սա իհարկե չի խոսում ի օգուտ մեր բրենդերի:
Իսկ որո՞նք են Հայաստանում գործող բրենդերի FB էջերի թոփ 100-ը:
Դասակարգումն արված է ըստ տեղական լայքերի: Աջ սյունակում նշված է նույն էջերի ընդհանուր լայքերի քանակը (28.08.2016-ի տվյալներով): Շարունակել կարդալ
Facebook-ը փորձարկում է ավտոմատ միացող ձայնով տեսանյութերը
Հավանաբար նկատել եք՝ Facebook-ը մեծ ուշադրություն է դարձնում տեսանյութերին:
Երբ նրանք ավելացրին autoplay video ֆունկցիան, դա շատ հակաասական կարծիքներ առաջացրեց: Ոմանց դա շատ հարմար էր, ուրիշները խստորեն քննադատեցին: Սակայն հիմա արդեն բոլորս սովորել ենք մեր newsfeed-ում տեսնել ավտոմատ միացող տեսանյութեր: Առայժ դրանք անձայն են միանում …
Եվ այսպես՝ Ֆեյսբուքը փորձարկում է ավտոմատ միացող ձայնով տեսանյութերը: Շարունակել կարդալ
FACEBOOK-ում Ձեր գովազդի լուսանկարի օպտիմալ չափսերը
Ինչպես «10 կարևոր խորհուրդ Facebook-ում առաջխաղացման համար» հոդվածում նշել էինք՝ Facebook-ը շատ ավելի լավ կտարածի Ձեր հրապարակումը, եթե դրա համար վճարեք: Նույնիսկ ամենափոքր բյուջեով գովազդվող հրապարակումը մի քանի անգամ ավելի արդյունավետ կարող է լինել, քան առանց գովազդինը:
Այնպես որ, եթե ցանկանում եք՝ Ձեր բիզնեսը հաջողություն ունենա Ֆեյսբուքում, գովազդից խուսափել դժվար թե կարողանաք:
Շարունակել կարդալ
A/B Testing — Ինչպե՞ս մեծացնել հաճախումների հոսքը եվ կոնվերսիան
Դիզայնի, վեբ ծրագրավորման կամ ինտերնետ մարքեթինգի հետ առնչվող մարդիկ հավանաբար լսած կլինեն A/B Testing-ի մասին: Այս գործիքը երբեմն այնքան պարզ է թվում, որ մարդիկ թերահավատորեն են մոտենում դրան, սակայն արդյունքը հաճախ զարմացնում է:
Հոդվածում ներկայացված են A/B թեսթի էությունը, սկզբունքները և մի քանի պարզ խորհուրդներ այն ավելի արդյունավետ դարձնելու համար: Շարունակել կարդալ
Facebook-ը «կխեղդի» խաբուսիկ, քլիքաբեր վերնագրերով հրապարակումները
Այսօր Ֆեյսբուքում բավականին մեծ տարածում է գտել վերնագրով խաբելու և հաճախումներ «գողանալու» տհաճ երևույթը:Հավանաբար ձեզնից շատերը գոնե մեկ անգամ խաբված կլինեն դրանցով: Իրոք, նյարդայնացնող է …
Հայտնի է, որ Facebook-ը ակտիվորեն աշխատում է News Feed-ը հնարավորինս հետաքրքիր և օգտակար դարձնել մարդկանց համար:
Հունիսի 29-ին Ֆեյսբուքը պաշտոնապես հայտարարեց, որ լրահոսում նախապատվությունը տրվելու է ընկերների և բարեկամների արած հրապարակումներին: Սրա նպատակը այն էր, որ մարդիկ բաց չթողնեն իրենց հարազատների կյանքում տեղի ունեցող իրադարձությունները:
Երեկ՝ օգօստոսի 4-ին Ֆեյսբուքը ևս մեկ շատ հետաքրքիր հայտարարություն արեց առ այն, որ իրենք թարմացնում են News Feed-ը և շարունակում են պայքարել խաբող, քլիքաբեր (Click-baiting) վերնագրերի դեմ:
Ֆեյսբուքը դեռևս 2014-ից մշակել էր մի ալգորիթմ, որի օգնությամբ, այն հոդվածները, որոնք բացելուց հետո մարդիկ անմիջապես վերադառնում են News Feed, լրահոսում հայտնվում են ավելի ցածր տեղերում: Սա իհարկե իր արդյունքը տվեց: Սակայն ամբողջությամբ չլուծեց խնդիրը: Մարդիկ ցանկանում են լրահոսում տեսնել միայն հավաստի ինֆորմացիա: Շարունակել կարդալ