Telegram-ի ամսական ակտիվ օգտվողների թիվը հասավ 400 միլիոն

Telegram-ի ամսական ակտիվ օգտվողների թվի աճի գրաֆիկը
Telegram-ի ամսական ակտիվ օգտվողների թվի աճի գրաֆիկը

Telegram-ը ապրիլի 24-ին տարածել է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ հարթակի ամսական ակտիվ օգտվողների թիվը հասել է 400 միլիոնի։

Հայտարարության մեջ նաև նշված է, որ ամեն օր առնվազն 1,5մլն նոր օգտվող է գրանցվում հարթակում։

Տելեգրամը ամենաշատ ներբեռնվող սոցիալական մեդիա հավելվածն է մոտ 20 երկրներում։

Շարունակել կարդալ

Ինչ է Telegram-ը և ինչ առավելություններ ունի

Եթե դուք դեռևս գրանցված չեք Telegram-ում, բայց տարբեր տեղերից, պարբերաբար լսում եք դրա մասին և մինչև վերջ չեք հասկանում, թե ինչ է, ի վերջո, այն և ինչ առավելություններ ունի, ապա այս հոդվածը ձեզ համար է։

Հոդվածի նախնական տարբերակը գրել եմ 2019-ի փետրվարին՝ DMS-ի բլոգի համար։

Ի՞նչ է Telegram-ը

Տելեգրամը նամակագրության համակարգ է, որի գաղափարի հիմքում դրված են արագության և անվտանգության (գաղտնիության) սկզբունքները։ Այն գերարագ է, պարզ և ամբողջությամբ անվճար։ Telegram-ը հնարավոր է օգտագործել կապի բոլոր սարքավորումներով միաժամանակ․ այն շատ արագ սինխրոնացվում է թե՛ մոբայլ սարքավորումների, թե՛ թաբլեթների և թե՛ համակարգիչների վրա։

Շարունակել կարդալ