Telegram v7.6. Թարմացված ձայնային չատեր

Ձայնային չատերը Տելեգրամի խմբերում հայտնվել են 2020թ․ դեկտեմբերին։ Այսօրվանից սկսած՝ դրանք հնարավոր է ստեղծել նաև ալիքներում, իսկ ունկնդիրների թիվն արդեն անսահմանափակ է։

Դրանից բացի՝ ձայնային չատերն արդեն հնարավոր է պահպանել պոդքասթի տեսքով, մասնակիցների ցանկում ավելացել են նրանց կենսագրությունները, ունկնդիրները կարող են ձեռք բարձրացնել՝ քննարկմանը մասնակցելու համար, իսկ խոսնակները՝ միանալ ձայնային չատին իրենց ալիքի անունից։

Շարունակել կարդալ

Telegram v7.5. Ինքնաոչնչացող նամակներ, վիջեթներ և հրավերի ժամանակավոր հղումներ

Տելեգրամի v7.5 թարմացման արդյունքում ավելացվել են գրառումների ինքնաոչնչացման հնարավորություն բոլոր չատերում, ալիքներին և խմբերին միանալու հրավերի ժամանակավոր հղումներ, ինչպես նաև վիջեթներ՝ չատերին հեռախոսի էկրանից արագ հասանելիություն ստանալու համար։ Խմբերի մասնակիցների թիվն էլ դարձել է անսահմանափակ։

Գրառումների ինքնաոչնչացում

Արդեն մի քանի տարի է, ինչ Telegram-ի օգտվողները հնարավորություն ունեն անհետ վերացնել նամակները զրույցի բոլոր մասնակիցների համար։ Գաղտնի չատերում 2013թ․-ից սկսած կա ինքնաոչնչացման թայմեր, ինչը հնարավորություն է տալիս խուսափել նամակները ձեռքով ջնջելուց։

Այսօրվանից սկսած՝ գրառումների ինքնաոչնչացման հնարավորությունը հասանելի է բոլոր տեսակի չատերում։ Գրառումները կարող են ինքնաոչնչանալ 24 ժամից կամ 7 օրից։

Շարունակել կարդալ

Telegram v.7.4. այլ չատերից արխիվի տեղափոխում դեպի Տելեգրամ

Այս տարվա հունվար ամսին ավելի քան 100մլն նոր օգտվողներ միացել են Տելեգրամին։ Դա հատկապես տեղի ունեցավ WhatsApp-ի գաղտնիության քաղաքականության հետ կապված վերջին աղմկոտ իրադարձությունների ֆոնին։ Շատերը սկսեցին նախընտրել նամակագրության առավել պաշտպանված հարթակներ, ինչպես օրինակ՝ Տելեգրամը։

Սակայն ի՞նչ անել այլ հարթակներում ձեր նամակագրությունների պատմության հետ․ չէ՞ որ այնտեղ պահվում են հսկայական ծավալի ինֆորմացիա և բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր։

Շարունակել կարդալ

Telegram v6.3. վիդեո ավատարներ, մինչև 2gb ֆայլեր և ավելին

Telegram-ի հերթական թարմացումն արդեն հասանելի է։ Telegram v6.3 տարբերակում ավելացել է վիդեո ավատարներ տեղադրելու հնարավորությունը, ուղարկվող ֆայլերի առավելագույն ծավալն ավելացել է մինչև 2gb, բարելավվել է «Մոտակա մարդիկ» (People nearby) բաժինը և մի շարք այլ հետաքրքիր թարմացումներ։

Շարունակել կարդալ

Telegram v6.2․ վիդեո խմբագրիչ, անիմացիոն ֆոտոներ և ավելին

Տելեգրամի հերթական (v6.2) թարմացումն արդեն հասանելի է Android, iOS և macOS օպերացիոն համակարգերում։ Թարմացման արդյունքում ավելացել են մի շարք օգտակար հնարավորություններ։

Շարունակել կարդալ

Պետք է արդյոք ունենալ ալիք Telegram-ում

Իմ հրապարակումներին հետևողները, վստահ եմ, նկատել են, որ ես անթաքույց համակրում եմ Telegram-ը։ Սակայն այս հոդվածով ցանկանում եմ Telegram-ում ալիք ունենալ-չունենալու հարցին անդրադառնալ ոչ թե էմոցիոնալ, այլ ռացիոնալ դիտանկյունից։

Թե ինչ է Telegram-ը և ինչ առավելություններ ունի, կարդացեք այստեղ։

Շարունակել կարդալ

Telegram-ի հայալեզու ալիքները

Այս հոդվածով չեմ անդրադառնա այն հարցին, թե ինչ առավելություններ և առանձնահատկություններ ունի Telegram-ը։ Այդ մասին նախկինում գրել եմ։

Այս անգամ ցանկանում եմ անդրադառնալ Telegram-ի հայալեզու ալիքներին։ Հարցումների և անձնական որոնումների արդյունքում կարողացա գտնել ավելի քան 100 ալիք, որոնք հրապարակում են հայերեն բովանդակություն։ Արդարության համար պետք է նշեմ, որ դրանցից շատերը ոչ այնքան հաճախ են թարմացվում։ Սակայն ես հույս ունեմ, որ այս հրապարակմամբ կօգնեմ մեծացնել հետաքրքիր ալիքների լսարանը և «կստիպեմ» աշխուժանալ։ Եվ հենց այս նպատակով խնդրում եմ հնարավորինս տարածել հոդվածը։ Խնդրանքս հատկապես վերաբերում է այն ալիքներին, որոնք նշված են ստորև։

Ցանկը կփորձեմ պարբերաբար թարմացնել։ Նշեմ նաև, որ այստեղ չեմ հրապարակելու ոչ օրինական և առաջին հայացքից կասկածելի բովանդակությամբ ալիքները․ այդպիսիք նույնպես կան։

Հրապարակված ալիքների բովանդակության համար ես որևէ պատասխանատվություն չեմ կրում։ Փորձել եմ ներկայացնել հնարավորինս ամբողջական ցանկ։

Տվյալները ներկայացված են 28․04․2020 դրությամբ։

Շարունակել կարդալ

Messenger Rooms. Facebook-ի պատասխանը Zoom-ի հաջողությանը

Facebook-ը գործարկում է նոր գործիք` Messenger Rooms-ը, որը հնարավորություն կտա ստեղծել մինչև 50 մասնակիցներով վիդեո-սենյակներ։ Սա, կարելի է ասել, Facebook-ի պատասխանն է Zoom-ի անակնկալ աճին, ինչը տեղի ունեցավ COVID-19 համավարակի տարածման պատճառով։

Ապրիլի 24-ին Մարկ Ցուկերբերգը ուղիղ եթերում հայտարարեց, որ Facebook-ը գործարկում է «Messenger Rooms» նոր գործիքը։ Որպես վիդեո ներկայացվածության ֆորմատ այն նոր չէ, սակայն նոր է Facebook-ի համար։

Շարունակել կարդալ

Telegram-ի ամսական ակտիվ օգտվողների թիվը հասավ 400 միլիոն

Telegram-ի ամսական ակտիվ օգտվողների թվի աճի գրաֆիկը
Telegram-ի ամսական ակտիվ օգտվողների թվի աճի գրաֆիկը

Telegram-ը ապրիլի 24-ին տարածել է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ հարթակի ամսական ակտիվ օգտվողների թիվը հասել է 400 միլիոնի։

Հայտարարության մեջ նաև նշված է, որ ամեն օր առնվազն 1,5մլն նոր օգտվող է գրանցվում հարթակում։

Տելեգրամը ամենաշատ ներբեռնվող սոցիալական մեդիա հավելվածն է մոտ 20 երկրներում։

Շարունակել կարդալ

Ինչ է Telegram-ը և ինչ առավելություններ ունի

Եթե դուք դեռևս գրանցված չեք Telegram-ում, բայց տարբեր տեղերից, պարբերաբար լսում եք դրա մասին և մինչև վերջ չեք հասկանում, թե ինչ է, ի վերջո, այն և ինչ առավելություններ ունի, ապա այս հոդվածը ձեզ համար է։

Հոդվածի նախնական տարբերակը գրել եմ 2019-ի փետրվարին՝ DMS-ի բլոգի համար։

Ի՞նչ է Telegram-ը

Տելեգրամը նամակագրության համակարգ է, որի գաղափարի հիմքում դրված են արագության և անվտանգության (գաղտնիության) սկզբունքները։ Այն գերարագ է, պարզ և ամբողջությամբ անվճար։ Telegram-ը հնարավոր է օգտագործել կապի բոլոր սարքավորումներով միաժամանակ․ այն շատ արագ սինխրոնացվում է թե՛ մոբայլ սարքավորումների, թե՛ թաբլեթների և թե՛ համակարգիչների վրա։

Շարունակել կարդալ