Twitter-ի գնորդը հայտնի կդառնա հոկտեմբերի 27-ին

Հիշու՞մ եք՝ գրել էինք, որ Google-ը Twitter-ի ամենահավանական գնորդների շարքում է:
Երեկ recode.net-ը հայտարարեց, որ Google-ը և Disney-ը դադարեցրել են բանակցությունները և այլևս չեն հավակնում գնել Twitter-ը: Այս հայտարարությունից հետո Twitter-ի արժեթղթեր այսօր կտրուկ էժանացան: Դրանք մոտ 20%-ով թանկացել էին սեպտեմբերի 23-ին՝ CNBC-ի զեկույցից հետո:

Twitter-ի արժեթղթերը կրկին էժանանում են

Twitter-ի արժեթղթերը կրկին էժանանում են:

Սրան հաջորդեց Reuters-ի այսօրվա հայտարարությունը, ըստ որի՝ Twitter-ը իր հավանական գնորդներին հաղորդել է, որ բանակցությունները շուտով ավարտին կհասցնի և հոկտեմբերի 27-ին կհայտարարի գնորդի անունը:

Այժմ որպես ամենահավանակն գնորդ նշվում է Salesforce-ը:

Twitter-ը կփոխի 140 սիմվոլի հաշվարկի սկզբունքը

Ընդամենը մի քանի օրից՝ սեպտեմբերի 19-ին, Twitter-ը կփոխի 140 սիմվոլի հաշվարկի սկզբունքը:

Ավանդական 140 սիմվոլի սահմանափակումը կմնա նույնը, սակայն այսուհետ չեն հաշվարկվի և հրապարակման թույլատրելի երկարության վրա չեն ազդի տեղադրվող հղումները (link): Որպես սիմվոլ չեն հաշվարկվի նաև հրապարակվող մեդիա ֆայլերը՝ լուսանկարներ, Gif-եր, տեսանյութեր և այլն: Շարունակել կարդալ