Facebook-ը նախապատվությունը կտա օրիգինալ լրատվական քոնթենթին

Facebook-ը փոփոխություններ է մտցնում իր լրահոսի ալգորիթմում, որոնց նպատակն է՝ խթանել օրիգինալ լրատվական քոնթենթը։ Ընդգծենք, որ այս փոփոխությունը վերաբերում է միայն լրատվական քոնթենթին։

Հայտարարության մեջ նշված է, որ այս փոփոխություններն արվում են, քանի որ Ֆեյսբուքի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ ցանկանում են լրահոսում տեսնել հավաստի և ինֆորմատիվ նորություններ։

Շարունակել կարդալ

Անանուն գրառումների հնարավորություն Facebook-ի ծնողական խմբերում

Facebook-ը ներկայացրել է խմբերի (group) նոր տեսակ՝ ծնողների համար։ Դրանք ունեն մի շարք առավելություններ, ինչպես օրինակ՝ անանուն հրապարակումներ անելու հնարավորությունն է։

Ծնողական խմբերի նոր տեսակը հնարավորություն է ծնողական համայնքի շփումներն իրականացնել նորովի։ Խմբերի ադմինիստրատորները հնարավորություն կունենան որպես խմբի տեսակ ընտրել «Ծնողական խումբ», ինչը խմբի անդամների համար կավելացնի 3 հնարավորություն․ անանուն գրառումներ, հատուկ պիտակներ (badge-եր), մենթորություն։

Շարունակել կարդալ

Messenger Rooms. Facebook-ի պատասխանը Zoom-ի հաջողությանը

Facebook-ը գործարկում է նոր գործիք` Messenger Rooms-ը, որը հնարավորություն կտա ստեղծել մինչև 50 մասնակիցներով վիդեո-սենյակներ։ Սա, կարելի է ասել, Facebook-ի պատասխանն է Zoom-ի անակնկալ աճին, ինչը տեղի ունեցավ COVID-19 համավարակի տարածման պատճառով։

Ապրիլի 24-ին Մարկ Ցուկերբերգը ուղիղ եթերում հայտարարեց, որ Facebook-ը գործարկում է «Messenger Rooms» նոր գործիքը։ Որպես վիդեո ներկայացվածության ֆորմատ այն նոր չէ, սակայն նոր է Facebook-ի համար։

Շարունակել կարդալ

Ինչպես բարձրացնել ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը

Ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը բարձրացնելը շատերի համար գլխացավանք է դառնում: Թվում է, թե Դուք ամեն ինչ ճիշտ եք անում, սակայն ձեր էջը այնպես չի տարածվում, ինչպես կցանկանայիք: Ներկայացնում ենք 10 պարզ քայլ, որոնք կօգնեն բարձրացնել ֆեյսբուքյան էջի արդյունավետությունը: Շարունակել կարդալ

FACEBOOK-ում Ձեր գովազդի լուսանկարի օպտիմալ չափսերը

Ինչպես «10 կարևոր խորհուրդ Facebook-ում առաջխաղացման համար» հոդվածում նշել էինք՝ Facebook-ը շատ ավելի լավ կտարածի Ձեր հրապարակումը, եթե դրա համար վճարեք: Նույնիսկ ամենափոքր բյուջեով գովազդվող հրապարակումը մի քանի անգամ ավելի արդյունավետ կարող է լինել, քան առանց գովազդինը:

Այնպես որ, եթե ցանկանում եք՝ Ձեր բիզնեսը հաջողություն ունենա Ֆեյսբուքում, գովազդից խուսափել դժվար թե կարողանաք:
Շարունակել կարդալ

Ինչպես բարձրացնել հրապարակման արդյունավետությունը Ֆեյսբուքում

Եթե Դուք որոշել եք, որ Ձեր բիզնեսը կարիք ունի Facebook-ով առաջխաղացման, ապա վստահ եղեք, որ շատ ճիշտ որոշում եք կայացրել 🙂

Դա ամենակարևոր բաղադրիչներից մեկն է Ձեր ինտերնետ-ստրատեգիան (եթե իհարկե այդպիսին ունեք) ռեալիզացնելու ճանապարհին: Բայց այստեղ առաջանում են մի շարք հարցեր՝ ինչպե՞ս գնահատել աշխատանքի արդյունավետությունը տվյալ սոցցանցում, ի՞նչը և ինչպե՞ս հաշվել, ինչի՞ն հետևել:
SMM (Social media marketing) վերլուծություններով զբաղվող հանրահայտ Simply Measured ծառայությունը առաջարկում է 10 խորհուրդ, որոնք կօգնեն բարձրացնել հրապարակման արդյունավետությունը Ֆեյսբուքում: Շարունակել կարդալ