Ինչպես մշակել քոնթենթ ռազմավարություն

Ինտերնետ մարքեթինգի ուղղություններից ամենաարագ զարգացողը և արդիականը քոնթենթ մարքեթինգն է: Շատ գործարարներ արդեն գիտակցում են դրա կարևորությունը, իսկ որոշներն արդեն սկսել են կիրառել այն: Իսկ ինչի՞ց է պետք սկսել, ու՞ր գնալ, ե՞րբ և ի՞նչ անել … այս ամենը խիստ կախված է Ձեր կազմակերպությունից, գործունեության ոլորտից և կազմակերպության նպատակներից: Այս հարցերի պատասխանն ունենալու համար նախ և առաջ պետք է մշակել կոնտենտ ռազմավարություն:

Ի՞նչ է քոնթենթ ռազմավարությունը.Կոնտենտ մարքեթինգի հրթիռը

Քոնթենթ ռազմավարությունն այն շարժիչն է, որը առաջ է մղելու Ձեր մարքեթինգը, իսկ քոնթենթը՝ վառելիքը, որով պետք է միշտ լիցքավորեք մեքենան: 

Շարունակել կարդալ

Կոնտենտ մարքեթինգի 10 բլոգ, որոնք կօգնեն մնալ թեմայի մեջ

Content Marketing Books

Կոնտենտ մարքեթինգի մասին բազմաթիվ գրքեր կան գրված: Դրանց մի մասը հաջողված են, մյուս մասը՝ ոչ այնքան: Սակայն դրանք բոլորը ունեն մեկ ընդհանուր թերություն. կոնտենտ մարքեթինգի զարգացմանը զուգահեռ զարմանալի արագությամբ հնանում են և կորցնում արդիականությունը:

Իհարկե, այդ գրքերից շատ բան կարելի է սովորել: Սակայն ինտերնետ մարքեթինգի և մասնավորապես կոնտենտ մարքեթինգի նորություններին ու տենդենցներին մշտապես հետևելու համար շատ օգտակար հարթակ են թեմատիկ բլոգերը:

Ներկայացնում ենք կոնտենտ մարքեթինգի 10 բլոգ, որոնք կօգնեն մնալ թեմայի մեջ:

Շարունակել կարդալ

Կոնտենտ մարքեթինգ. էֆեկտիվ վիզուալ կոնտենտի 6 տեսակ

Եթե Դուք պատրաստվում եք ինտերնետ-մարքեթինգային արշավ սկսել, պետք է հստակ իմանաք, թե կոնտենտի որ տեսակն է ավելի գրավիչ Ձեր թիրախային լսարանի համար: Տեքստային կոնտենտը եղել է և մնում է կոնտենտ մարքեթինգի անբաժանելի մասը, սակայն գնալով ավելի մեծ դեր է ստանում վիզուալ կոնտենտը:

Մարդու ուղեղին հասնող ինֆորմացիայի 90%-ը ստացվում է տեսողական ճանապարհով: Ինչքան տպավորիչ, վառ և հիշվող լինի վիզուալ կոնտենտը, այնքան ավելի արդյունավետ կլինի Ձեր կոնտենտ-մարքեթինգային արշավը:

Այս հոդվածում Ձեզ կներկայացնենք վիզուալ կոնտենտի 6 տեսակ, որոնք գրավում են ընթերցողներին: Շարունակել կարդալ

Կայքերի 10 թերություններ, որոնք նյարդայնացնում են ընթերցողին

Մուտքային մարքեթինգի (Inbound marketing) կարևորագույն կանոնն է՝ չնյարդայնացնել ընթերցողին: Սակայն, կարծում եմ Դուք էլ կհաստատեք, որ շատ կայքերում դեռևս հանդիպում են երևույթներ, որոնք ուղղակի կարող են հունից հանել ընթերցողին:

Սա իհարկե բացասական ազդեցություն է ունենում բրենդի հեղինակության, կայքի հաճախումների և, ի վերջո, կոնվերսիայի վրա:

Ինչպե՞ս խուսափել դրանցից: Նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե որոնք են այդ երևույթները, որ նյարդայնացնում են ընթերցողներին:

Այս հոդվածում կներկայացնենք կայքերի ամենատարածված 10 թերությունները, որոնցից խուսափելով կարող եք էականորեն բարելավել Ձեր կայքի արդյունավետությունը: Շարունակել կարդալ

Բլոգում հոդվածի իդեալական կառուցվածքը և բաղադրիչները (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

Այսօր բիզնեսի ցանկացած ոլորտում ինտերնետ մարքեթոլոգները բախվում են նույն խնդրին. ինֆորմացիայի ահռելի հոսքի մեջ ինչպե՞ս գրավել ընթերցողի ուշադրությունը և ստիպել նրան, որ այցելի իրենց կազմակերպության կայքը:
Keep calm and blog on armcontent

Այդ նպատակով շատ կազմակերպություններ իրենց պաշտոնական կայքում ստեղծում են թեմատիկ բլոգ, որտեղ կարող են օգտակար և հետաքրքիր կոնտենտ տեղադրելու և սոցցանցերում տարածելու օգնությամբ ապահովել ընթերցողների հոսքը դեպի կայք:

Եթե բլոգը նպատակ ունի ի վերջո ավելացնել վաճառքները, ապա խիստ կարևոր է, որ այն գրագետ կազմված լինի և ապահովի հնարավորինս մեծ կոնվերսիա (Conversion):

«Կոնտենտ մարքեթինգ. ինչի՞ց սկսել» հոդվածում ներկայացրել էինք, թե ինչ հարցերի է անհրաժեշտ պատասխանել` մինչև կոնտենտ-մարքեթինգային արշավ սկսելը և ինչից է պետք սկսել: Այս հոդվածում կփորձենք ներկայացնել բլոգում հոդվածի իդեալական կառուցվածքն ու բաղադրիչները:

Շարունակել կարդալ

Facebook-ը փորձարկում է ավտոմատ միացող ձայնով տեսանյութերը

Հավանաբար նկատել եք՝ Facebook-ը մեծ ուշադրություն է դարձնում տեսանյութերին:

Երբ նրանք ավելացրին autoplay video ֆունկցիան, դա շատ հակաասական կարծիքներ առաջացրեց: Ոմանց դա շատ հարմար էր, ուրիշները խստորեն քննադատեցին: Սակայն հիմա արդեն բոլորս սովորել ենք մեր newsfeed-ում տեսնել ավտոմատ միացող տեսանյութեր: Առայժ դրանք անձայն են միանում …

Եվ այսպես՝ Ֆեյսբուքը փորձարկում է ավտոմատ միացող ձայնով տեսանյութերը: Շարունակել կարդալ

A/B Testing — Ինչպե՞ս մեծացնել հաճախումների հոսքը եվ կոնվերսիան

Դիզայնի, վեբ ծրագրավորման կամ ինտերնետ մարքեթինգի հետ առնչվող մարդիկ հավանաբար լսած կլինեն A/B Testing-ի մասին: Այս գործիքը երբեմն այնքան պարզ է թվում, որ մարդիկ թերահավատորեն են մոտենում դրան, սակայն արդյունքը հաճախ զարմացնում է:

Հոդվածում ներկայացված են A/B թեսթի էությունը, սկզբունքները և մի քանի պարզ խորհուրդներ այն ավելի արդյունավետ դարձնելու համար: Շարունակել կարդալ

Ինչպե՞ս նախապատրաստել հոդված 10 րոպեում

Երբևէ մտածե՞լ եք բլոգ ունենալու մասին:

Եթե Դուք զբաղվում եք բիզնեսով, կամ ցանկացած այլ ոլորտում մասնագետ եք, բլոգը կարող է էականորեն բարձրացնել Ձեր բրենդի ճանաչելիությունը, մեծացնել Ձեր կայքի հաճախումների քանակը, ինչպես նաև ծառայել որպես անձնական այցեքարտ:

Բլոգ վարելու առավելություններից մեկն էլ դրա անվճար կամ գրեթե անվճար լինելն է: Սակայն, մյուս կողմից, բլոգը բավականին մեծ աշխատանք և ժամանակ է խլում:

Շարունակել կարդալ

Կոնտենտ օրացույց. պլանավորման կախարդական գործիքը

Որակյալ և արդիական կոնտենտը ժամանակակից կազմակերպությունների օնլայն ներկայության շարժիչ ուժն է: Օգտակար ու հետաքրքիր կոնտենտի միջոցով մենք ներգրավում ենք նոր հաճախորդներ, պահում ենք հներին, անուն ու հեղինակություն ենք ստեղծում, զարգացնում ենք մեր բրենդը և այլն:

Կոնտենտ մարքեթինգ. ինչի՞ց սկսել հոդվածում մենք արդեն անդրադարձել ենք մի շարք հարցերի, որոնք կօգնեն Ձեզ ստեղծել որակյալ կոնտենտ: Այս անգամ կդիտարկենք մի շատ կարևոր ու օգտակար գործիք, որը կօգնի ճիշտ կազմակերպել Ձեր կոնտենտ մարքեթինգային արշավները: Խոսքը կոնտենտ օրացույցի (content calendar) մասին է:

Առաջարկում եմ քայլ առ քայլ դիտարկել պլանավորման գործընթացը և հասկանալ, թե ինչպես է պետք կազմել կոնտենտ օրացույցը:  Շարունակել կարդալ

Ինչպե՞ս վերնագրի օգնությամբ գրավել ընթերցողներին

Գովազդի արքան՝ Դեյվիդ Օգիլվին, պնդում էր, որ միջինում մարդիկ վերնագրերը կարդում են 5 անգամ ավելի հաճախ, քան դրանց հաջորդող տեքստերը: Այստեղից հետևություն՝ եթե Դուք վերնագրում չեք նշում Ձեր պրոդուկտի մասին, կամ չեք ստիպում մարդկանց՝ կարդալ տեքստը, ապա կորցնում եք Ձեր պոտենցիալ հաճախորդների 80%-ին:

Եթե Դուք բացել եք այս հոդվածը և կարդում եք, ապա հավանաբար համաձայն եք Օգիլվիի հետ: Այսպիսով, մեր խնդիրն է՝ գրել այնպիսի վերնագրեր, որոնք կմեծացնեն հաճախելիությունը և կնպաստեն վաճառքների աճին: Շարունակել կարդալ